Գրեթե 100-ամյա պատմություն ունեցող լուսանկարներ, որոնք արտացոլում են Ռուանդացիների արտառոց սանրվածքները
LifestyleՀնում որոշ ժողովուրդներ և ցեղախմբեր տարբերվում էին ոչ միայն իրենց արտառոց ավանդույթներով, այլ նաև անսովոր արտաքինով ու սանրվածքով: Արևելյան Աֆրիկայում գտնվող Ռուանդայի որոշ բնակիչներ մինչ օրս աչքի են ընկնում մեզ համար անսովոր սանրվածքներով, որոնք երբեմն մեզ անհասկանալի հատուկ իմաստ են կրում:
Ամասունզու կոչվող այս տարօրինակ սանրվածքը մի ժամանակ կրել են տղամարդիկ, ինչպես նաև չամուսնացած կանայք: Նրանք այս կերպ ցանկացել են ցույց տալ, որ միայնակ են և արդեն հասել են ամուսնանալու տարիքին:
Bored Panda-ի փոխանցմամբ, այս յուրօրինակ սանրվածքը ստանալու համար ռուանդացիները նախ կտրում են գլխի կողային մասերի մազերը, այնուհետև մնացած մազերը թեքում դեպի գլխի կենտրոնական հատված և թողնում, որպեսզի դրանք աճեն կիսալուսնաձև:
Ստորև Orer.am-ը Ձեր ուշադրությանն է ներկայացնում գրեթե հարյուր տարվա հնության լուսանկարներ, որոնցում կարելի է տեսնել սանրվածքի զանազան տարբերակներ.









