Վիեննայի պատմական կենտրոնը ՅՈՒՆԵՍԿՕ-ի «սեւ ցուցակում» է
ՄիջազգայինՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության հանձնաժողովը Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայի պատմական կենտրոնը ներառել է սպառնալիքի ներքո գտնվող ունիվերսալ արժեքների ցանկում։ Պատճառը ճարտարապետական համադրության ֆոնին բարձրահարկ շենքերի կառուցումն է, փոխանցում է «ՄԱԿ-ի ռադիո»-ն։
Ավելի քան 10 տարի է Ավստրիայի մայրաքաղաքի կենտրոնում բարձրահարկ շինություններ կառուցելու շուրջ վեճերն են ընթանում։ Սպառնալիքի ներքո գտնվող Համաշխարհային ժառանգության ցանկը, այսպես կոչված ՅՈՒՆԵՍԿՕ-ի «սեւ ցուցակը» կոչ է արել հասարակության ուշադրություը հրավիրել վտանգների վրա, որոնց կարող են ենթարկվել հուշարձանները եւ խստացնել դրանց պահպանությունը։
Որպես սպառնալիք՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ում նկատի ունեն զինված հակամարտությունները, տարերային աղետները, շրջակա միջավայրի աղտոտումը եւ այլն։