Ինչի վրա կարող է ազդել սեքսը. գիտնականներ
LifestyleԱմերիկացի գիտնականները երկարատև փորձերից հետո ապացուցել են, որ սեքսն ազդում է մարդկանց աշխատունակության վրա:
Հետազոտությանը մասնակցել են 159 ամուսնական զույգեր։ Մասնակիցներից յուրաքանչյուրը անկեղծ պատասխանել է իրենց անձնական ինտիմ կյանքին ու ինքնազգացողությանը վերաբերող հարցերին։ Արդյունքները ցույց են տվել, որ կանոնավոր սեքսով զբաղվողներն ու օրգազմ ստացողները ավելի լավ են զգում իրենց ու բարձր տրամադրությամբ են աշխատանքի գնում։
Սակայն միևնույն ժամանակ գիտնականները պնդում են, որ սեռական կյանքի որակը ազդում է և տղամարդկանց և կանանց աշխատունակության վրա։
Հետազոտողները պարզել են, որ հաճախակի սեքսով զբաղվողները ավելի հավասարակշված են, ունեն բարձր ինքնազգացողություն և ավելի դիմացկուն են սթրեսների հանդեպ, ավելի արագ են կատարում իրենց առջև դրված առաջադրանքները։
Մարդիկ, ովքեր կանոնավոր սեքսով են զբաղվում, օժտված են բարձր ինտելեկտով։
Նյութը հրապարակման պատրաստեց Orer.am-ը: