Գերմանիայում ծայրահեղական կուսակցությունները զրկվել են բյուջետային միջոցներից
ՄիջազգայինԳերմանիայում ծայրահեղական կուսակցությունները չեն կարողանա պետբյուջեից միջոցներ ստանալ։ Գերմանիայի դաշնային հողերի ներկայացուցչությունը՝ բունդեսրաթը, հուլիսի 7-ին հավանության է արժանացրել Սահմանադրության դեմ քաղաքական միավորումների պետական ֆինանսավորումը դադարեցնելու որոշումը։ Համապատասխան փոփոխությունը կսահմանվի Գերմանիայի հիմնական օրենքում, փոխանցում է DW-ն։
Երկու շաբաթ առաջ օրենքին կողմ են քվեարկել բունդեսթագի՝ Գերմանիայի խորհրդարանի պատգամավորները։
Մեկ այլ ընդունված օրենքի համաձայն՝ բունդեսթագը, բունդեսրաթը կամ Գերմանիայի կառավարությունը կարող են Դաշնային սահմանադրական դատարանին միջնորդել՝ ֆինասնավորումից զրկել հակասահմանադրական կուսակցություններին։