Սինայի թերակղզում ահաբեկչության հետեւանքով զոհված զինծառայողների թիվը հասել է 26-ի
ՄիջազգայինՍինայի թերակղզում ահաբեկչության հետեւանքով Եգիպտոսի անվտանգության ուժերի զինծառայողների շրջանում զոհերի թիվը հասել է 26-ի:
AFP-ի տեղեկացմամբ՝ հարձակման հետեւանքով զինվորականները 40 զինյալի են ոչնչացրել:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ մահապարտ ահաբեկիչն ականապատ ավտոմեքենայով բախվել է հսկիչ անցակետին, ինչից հետո մեկ տասնյակից ավելի դիմակավորված զինյալներ փոխհրաձգություն են սկսել անվտանգության ուժերի հետ: