Երևան, 16.Դեկտեմբեր.2025,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Թիմային մարզաձևերի զարգացումը Ադրբեջանն անտեսում է պարտավորեցնող միջազգային բանաձևերը և շարունակում պատմական, մշակութային վանդալիզմը. «Փաստ» Հայաստանի ընտրություններում ռումինա-մոլդովական սցենարի վտանգի մասին. «Փաստ» «Ընկերների համար կարող էր գնալ լուսնից քար բերելու». կամավոր Ղևոնդ Ղևոնդյանն անմահացել է հոկտեմբերի 8-ին Ջրականում. «Փաստ» Աշխատաշուկայի՝ անուշադրության մատնված խորացող խնդիրները. «Փաստ» Երբ մտավորականները լքում են հանրային հարթակը, միջակությունը ժառանգում է իշխանությունը. «Փաստ» Հայաստանը դարձնել Հյուսիս-Հարավ, ՀնդկաստանԵվրոպա, Մեկ գոտի-Մեկ ճանապարհ մեգածրագրերի մաս. «Փաստ» Տեխնիկական միջոցների կիրառմամբ կստուգվի՝ վարորդը թմրանյութ օգտագործել է, թե ոչ. «Փաստ» Խոստանում են «խժռել» Հայաստանի քաղաքացիների ազատ ընտրության իրավունքը. «Փաստ» Հայաստանը մեգածրագրերի մաս դարձնելը պետք է դառնա ապագա ազգային իշխանությունների խնդիրը. «Փաստ»


«Փրկի՛ր ինձ այս դժոխքից»․ Սիրիայում գերի ընկած կնոջ ու Նիդերլանդներում ապրող նրա մոր խոսակցությունը

Lifestyle

Blognews.am-ը գրում է.

Հոդվածում նշված անձանց ինքնությունը չբացահայտելու համար նրանց անունները պայմանականորեն փոխված են։

Ամստերդամի իր համեստ բնակարանում նստած՝ Վաֆան միացնում է բջջային հեռախոսն ու բացում WhatsApp հավելվածը։ Նա խառը հոգեվիճակում է գտնվում՝ վախով ու հույսով լցված։

Գլուխը հիջաբով ծածկելով՝ 40-ամյա Վաֆան սկսում է լացել․ սպասում է երկու փոքր կապույտ թռչնանիշների (✓✓) երևալուն, ինչը կհաստատի, որ Մահան ստացել է իր նամակները։ Դա միակ ձևն է, ինչի միջոցով Վաֆան համոզվում է, որ իր 23-ամյա դուստրը ողջ է։

Մահան ու իր 2-ամյա դուստրը՝ Օդաին, գերի են ընկել Ռաքքայում՝ Սիրիայում ԻԼԻՊ-ի դե ֆակտո մայրաքաղաքում։ Երբ նա ինտերնետային կապ է գտնում, թաքուն՝ բոլորի աչքից հեռու, WhatsApp-ի ձայնային հաղորդագրությունների միջոցով կապվում է մոր հետ։

«Երբ ոչինչ չեմ լսում, ոչ մի լուր չեմ ունենում, կարծես ինչ-որ մի բան մեռնում է իմ ներսում»,- ասում է Վաֆան։

Երբ 2014 թվականին Վաֆան Ռաքքայից փախչում էր, որպեսզի գնա Նիդերլանդներ, խնդրեց իր աղջկան, որ հետևի իրեն։ Փոխարենը Մահան որոշեց մնալ իր ամուսնու ու որդու հետ՝ խոստանալով ավելի ուշ միանալ մորը։ Բայց նրան այդպես էլ երկրորդ շանս չընձեռվեց։ ԻԼԻՊ-ի կրոնական ոստիկանները գլխատեցին Մահայի ամուսնուն, քանի որ նրա հեռախոսում սիրիական զինվորին ուղարկված հաղորդագրություն էին գտել։

Ռաքքայից փախչելն այժմ էլ ավելի դժվար ու վտանգավոր է դարձել, իսկ Մահայի ուղարկած ձայնային հաղորդագրություններում երևում է նրա հուսահատության աստիճանը։

Հետևյալ խոսակցությունը սղագրվել է Վաֆայի և Մահայի ձայնային հաղորդագրություններից, որոնք Վաֆան տրամադրել էր CNN լրատվականին։

Հունվարի 4, 2017

Մահա

«Մամ, Օդաին կեղտոտ ջրից ինֆեկցիա է ստացել, փորձեցինք շտապ օգնությամբ հիվանդանոց տանել, բայց բժիշկն ասաց, որ հիմա նրա համար չափազանց կարևոր է մաքուր ջուր խմելը, սակայն այստեղ շատ դժվար է մաքուր ջուր գտնել։ Մամ, ես շատ հուսահատված եմ, չգիտեմ՝ ինչ անեմ, երդվում եմ, չգիտեմ»։

 

Հունվարի 5, 2017

Վաֆա

«Քաղցրս, փորձիր նրա համար մաքուր ջուր գտնել։ Ասա ինձ՝ ինչպե՞ս ես։ Աստված ամեն ինչ կկարգավորի, նա ամենագութ է»

 

Հունվարի 10, 2017

Մահա

«Մամ, ուժ չունեմ այլևս, իսկ իրավիճակն ահավոր է։ Չեմ կարող այլևս տանել այս ամենը, որդիս հիվանդ է, բայց չկա ո՛չ մաքուր ջուր, ո՛չ դեղ, ո՛չ մի բան։ Երեկ հազիվ եմ կաթ հայթայթել Օդաիի համար»։

Վաֆա

«Երդվում եմ, քաղցրս, մարդ չի մնացել, որ հետը խոսացած չլինեմ։ Խոսել եմ լրատվամիջոցների, բժիշկների, ողջ աշխարհի հետ»։

 
 
Միայն երեք շաբաթ անց Մահան պատասխանեց
 
Փեստրվարի 2, 2017

Մահա

«Բարև, մամ։ Ինչպե՞ս ես։ Հույս ունեմ՝ լավ ես։ Մեծ դժվարությամբ կարողացա կապ գտնել։ Այս ինտերնետ-սրճարանը, որտեղից հաղորդագրություն եմ ուղարկում, հեռու է մեր կացարանից։ Չգիտեմ՝ արդյոք էլի կկարողանա՞մ վերադառնալ այստեղ։ Միգուցե այն փակվի»։

 

Վաֆա

«Քաղցրս, փորձիր փախչել, գնա, գնա ուրիշ գյուղ։ Սպասում եմ պատասխանի, որ քեզ Թուրքիա տեղափոխեն»։

 

Փետրվարի 5, 2017

Մահա

«Մամ, ինչո՞ւ չես պատասխանում։ Խնդրում եմ արձագանքիր։ Խնդրում եմ պատասխանիր։ Ասա՝ ո՞նց ես»։

 

Փետրվարի 6, 2017

Վաֆա

«Քաղցրս, ես պատասխանել էի քեզ, հիմա բժշկի հետ եմ, չգիտեմ՝ էլ երբ օնլայն կլինես։ Ինչո՞ւ պետք է չպատասխանեի քեզ, իմ հոգի, իմ կյանք։ Ողջ ժամանակս հիվանդանոցներում եմ անցկացնում, ստիպված եմ քնաբեր դեղեր խմել, մի քանի անգամ նյարդային խանգարումներ եմ ունեցել»։

 

Ավելի քան մեկ ամիս անց
 
Մարտի 10, 2017
 

Մահա

«Մամ, դու խոստացել էիր ինձ հանել այս դժոխքից։ Մամ, մղձավանջների մեջ եմ ապրում։ Երազումս անընդհատ տեսնում եմ, որ գալիս ու ինձ սպանում են։ Քեզ հաղորդագրություն ուղարկելուց հետո անմիջապես ջնջում եմ ամեն ինչը, քանի որ վախենում եմ։ Նրանք ամենուր են (ԻԼԻՊ-ի զինվորները)։ Այս կյանքի պատճառով էլ ուժ չունեմ»։

 

Վաֆա

«Քաղցրս, երդվում եմ՝ մարդ չկա, որ հետը խոսացած չլինեմ՝ բժիշկների, իրավաբանների, լրագրողների․․․ աշխարհում էլ մարդ չի մնացել, որ քո ու Օդաիի մասին ասած չլինեմ։ Պատրաստ եմ անգամ անհնարինին՝ քեզ այդտեղից հանելու համար»։

 

Մարտի 15, 2017

Մահա

«Մամ, ուզում եմ հետ գալ, էլ չեմ կարող այստեղ մնալ, ես վախենում եմ, որ ինձ կձերբակալեն։ Եթե հանկարծ իմանան, որ քեզ նամակներ եմ ուղարկում, ինձ կվնասեն։ Այստեղի զինյալները Ռաքքայից դուրս ապրող մարդկանց հետ խոսելը հանցագործություն են համարում։ Կփորձեմ էլի կապ գտնել ու հաղորդագրություն ուղարկել քեզ»։

 

Վաֆա

«Քացրս, որտե՞ղ ես։ Պատասխանիր, որտե՞ղ ես։ Ուզում եմ ձայնդ լսել»։

 

Մարտի 31, 2017

Մահա

«Մամ, ոչինչ չկա այստեղ․ ո՛չ ուտելիք ունենք, ո՛չ ջուր, ո՛չ էլեկտրականություն․․․ ոչինչ։ Բայց զինյալներն ամեն ինչ ունեն, նրանք լավ կյանքով են ապրում։ Աստված ամեն ինչ կանի, ամեն ինչ կկարգավորի»։

 

Վաֆա

«Ես գիտեմ, թե ով են նրանք, այդ զզվելի արարածները, որ գլուխներն այդքան բարձր են պահում։ Ատում եմ ԴԱԻՇ-ն ու այն հիմնողներին»։

 

Համարյա 2 ամիս է անցել, ինչ Վաֆան իր դստերից ոչ մի լուր չունի։ Հանկարծ նա նամակ է ստանում Մահայից, ով տեղափոխվել է Ռաքքայի մեկ այլ թաղամաս։
 
 
Մարտի 23, 2017

Մահա

«Մամ, պատասխանիր ինձ, մամ, ինչո՞ւ չես արձագանքում։ Այսօր ուրիշ վայր ենք տեղափոխվել, չգիտեմ՝ էլ երբ կապ կգտնեմ։ ԴԱԻՇ-ի զինյալներն ամենուր են, վախենում եմ, որ էլ չեմ կարողանա այստեղ գալ ու քեզ հաղորդագրություն ուղարկել։ Ես վախենում եմ։ Օդաին չափից դուրս հոգնած է, ուժասպառ»։

 

Վաֆա

«Քաղցրս, եթե կարծում ես, որ այդ վայրն ավելի վտանգավոր է, ապա մի լքիր։ Ես չեմ կարող ապրել, չեմ դիմանա, եթե ձայնդ չլսեմ»։

Մայիսի 26, 2017

Մահա

«Ուրախ Ռամադան, մամ, լավագույնն եմ մաղթում: Ես վշտացած եմ։ Գյուղը, ուր տեղափոխվել ենք, ամեն ինչից առանձնացած ու անապատանման վայր է։ Ամեն ինչը թանկ է այստեղ՝ ուտելիքը, մրգերը, բանջարեղենը, միսը․․․ Չեմ կարողանում Օդաիի համար կաթ գնել։ Մանկական տակդիրները շատ թանկ են։ Շատ դժվար, համարյա անհնար է Օդաիի համար կաթ հայթայթելը»։

 

Վաֆա

«Ուրախ Ռամադան, քաղցրս։ Երանի այստեղ լինեիր, ինձ հետ։ Թող աստված մեզ երկուսիս միացնի։ Դու և Օդաին, թող աստված մեզ միացնի։ Սա է իմ երազանքը։ Հիմա ավելին կորցնելու ոչինչ չունեմ»։

 

Մայիսի 31, 2017

Մահա

«Այսօր ականատես եղանք, թե ինչպես է ԻԼԻՊ-ի կրոնական ոստիկանը հագնում ինքնասպանի գոտին։ Նա արնահոսում էր։ Հենց այն գյուղում, ուր հիմա ապրում ենք։ Հետո նրան տարան։ Մենք մահու չափ վախեցել էինք»։

«Մենք ուժասպառ ենք եղել։ Վախենում եմ, որ չեմ դիմանա ու ինքնասպան կլինեմ։ Որդիս հիվանդ է, ես ինքս էլ եմ հիվանդ, ու պարտված (լացում է)։ Առավոտից իրիկուն նույն վիճակն է»։

«Բարև, մամ։ Ինչպե՞ս ես։ Հանիր ինձ այս ահավոր վիճակից։ Հոգնած եմ, տղաս ուժասպառ է եղել։ Աղաչում եմ՝ հանիր ինձ այս վայրից։ Չեմ կարող երկար խոսել։ Պատկերացում անգամ չես կարող ունենալ, թե ինչ վիճակում ենք։ Հանիր ինձ այստեղից, խնդրում եմ։ Եթե ինձ չկարողանաս այստեղից հանել, վախենում եմ, որ վերջ կտամ կյանքիս։ Կաղաչեմ մինչև վերջին շունչս, հանիր ինձ այստեղից, խնդրում եմ»։

 

Վաֆա

«Քաղցրս, գիտեմ, որ զրկված եք ամեն ինչից։ Երդվում եմ՝ գիտեմ։ Երդվում եմ՝ ոչինչ չեմ կարողանում անել։ Մեռնում եմ այստեղ, հոգնել եմ նույն բաները կրկնելուց»։

 
Հունիսի 16, 2017
 
Մահա

«Մամ, փրկիր ինձ, փրկիր։ Մենք դժոխքում ենք ապրում, դժոխքում։ Փրկիր ինձ։ Որդիս մահանում է կողքիս։ Փրկիր ինձ։ Եթե սիրեիր ինձ, ապա կփրկեիր։ Եթե սիրեիր ինձ, ապա կփրկեիր։ Մի թող ինձ այս իրավիճակում, փրկիր ինձ»։

 

Վաֆա

«Քացրս, մարդ չի մնացել, որ հետը խոսացած չլինեմ։ Խոսել եմ լրատվամիջոցների, բժիշկների հետ, անգամ Նիդերլանդների փախստականների կազմակերպության։ Խնդրում եմ, համբերիր։ Երդվում եմ, որ քեզ կփրկեմ այդտեղից»։

 

Մահա

«Մամ, փորձիր, խնդրում եմ, փորձիր ամեն հնարավոր բան։ Մենք ոչինչ չունենք այստեղ։ Ո՛չ ուտելու բան ունենք, ո՛չ էլ խմելու բան։ Խառնաշփոթ է տիրում այստեղ։ Մամ, անգամ նվազագույն պայմաններ չկան այստեղ։ Փորձիր ամեն ինչ, փրկիր ինձ ու Օդաիին։ Եթե սիրում ես ինձ, աղաչիր բոլորին՝ լրագրողներին, բժիշկներին․․․ նրանց բոլորին»։

«Որդիս ջրազրկվել է, դրա պատճառով նրա մոտ լուծ է առաջացել։ Ուտելու ոչինչ չկա, որդիս մահանում է աչքիս առաջ։ Փորձիր, իմ հույսը դու ես, մամ, փորձիր։ Դու գիտես, որ այն, ինչ անում եմ, շատ ռիսկային է, բայց ես գնում եմ դրան և քեզ հաղորդագրություններ ուղարկում»։

 

Հունիսի 20, 2017

Վաֆա

«Թող անիծվեն նրանք, քաղցրս։ Նրանք թագավորներին վայել կյանքով են ապրում, ամեն ինչ ունեն։ Միայն մենք ենք, որ տառապում ենք։ Մենք ջախջախված ենք, մեռած»։

 

Մահան մինչ այսօր էլ, երբ կարողանում է, Ռաքքայից հաղորդագրություններ է ուղարկում իր մայրիկին։

Քաղաքը շարունակում է մնալ ԻԼԻՊ-ի հսկողության տակ։

Ինքնիշխանության ոտնահարումը «պոզով–պոչով» չի լինում Team-ի վաճառքի և սպասարկման նոր կենտրոն է բացվել Բագրատաշենում Հանքարդյունաբերության հայկական ներուժը՝ Լոնդոնում. Ի՞նչ տվեց «Resourcing Tomorrow»-ին պաշտոնական մասնակցությունըԹիմային մարզաձևերի զարգացումը Էկզոտիկ ուտե՞ստ, առօրյա ապո՞ւր, թե՞ տոնական կերակուր. «Փաստ»Կյանքը բարդացնում են ու ասում՝ ձեզ համար է. Ցոլակ ԱկոպյանԱՄՆ-ը հաստատում է՝ Թուրքիան ներգրավված է «Թրամփի ուղուն» Իրանը կոշտ զգուշացում է արել Հայաստանին Արևային էլեկտրակայանը կարող է խթանել կենսաբազմազանությունը ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (16 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ).Կործանիչ երկրաշարժ, որի հետևանքով զոհվել է ավելի քան 200 հազար մարդ. «Փաստ»Ադրբեջանն անտեսում է պարտավորեցնող միջազգային բանաձևերը և շարունակում պատմական, մշակութային վանդալիզմը. «Փաստ»Հայաստանի ընտրություններում ռումինա-մոլդովական սցենարի վտանգի մասին. «Փաստ»Սովորածը պետք է տարածել բազմապատկման էֆեկտով, և ամենքի դերը շատ մեծ է այդ գործընթացում. Էդմոն ՄարուքյանԻնչու է Արցախի հանձնումը մեծագույն հանցանք մեր ժողովրդի դեմ, և չի կարող որևէ կերպ արդարացվել. Ավետիք ՉալաբյանՊետության պատասխանատվությունը և արվեստագետի ազատությունը. որտե՞ղ է սահմանը«Ընկերների համար կարող էր գնալ լուսնից քար բերելու». կամավոր Ղևոնդ Ղևոնդյանն անմահացել է հոկտեմբերի 8-ին Ջրականում. «Փաստ»Վաշինգտոնյան հուշագրի գինը․ ով է իրականում տուժում Երբ խնդիրը ճիշտ ես դնում, լուծում միշտ էլ կա. Գագիկ ԾառուկյանԵրբ քաղաքական իշխանությունը հարձակվում է Եկեղեցու վրա Աշխատաշուկայի՝ անուշադրության մատնված խորացող խնդիրները. «Փաստ»Երբ մտավորականները լքում են հանրային հարթակը, միջակությունը ժառանգում է իշխանությունը. «Փաստ»Հայաստանը դարձնել Հյուսիս-Հարավ, ՀնդկաստանԵվրոպա, Մեկ գոտի-Մեկ ճանապարհ մեգածրագրերի մաս. «Փաստ»Ի՞նչ լուծում կարող է լինել ստեղծված փակուղային իրավիճակում. «Փաստ»Տեխնիկական միջոցների կիրառմամբ կստուգվի՝ վարորդը թմրանյութ օգտագործել է, թե ոչ. «Փաստ»Խոստանում են «խժռել» Հայաստանի քաղաքացիների ազատ ընտրության իրավունքը. «Փաստ»Հայաստանը մեգածրագրերի մաս դարձնելը պետք է դառնա ապագա ազգային իշխանությունների խնդիրը. «Փաստ»Փաշինյանի հեռացման «ճանապարհային քարտեզն»՝ ըստ Էդմոն Մարուքյանի. «Փաստ»Առաջա՞րկ արեց, թե՞ հմուտ «փոխանցում» և... ի՞նչ իրավունքով. «Փաստ»Նիկոլն ուզում է Տրդատի պես հիվանդանալ և դառնալ եկեղեցու հիմնադիրՀաղորդում հանցագործության մասին․ Հրաչ Բարսեղյան Արցախի կորուստը վարչախմբի ձախողման ուղիղ հետևանքն էր․ Ավետիք ՉալաբյանԹեհրան–Մոսկվա–Երևան․ ձևավորվող նոր առանցք՝ Եվրասիայում Հայաստանում շուրջ 10 հազար աշխատատեղ, իսկ աշխարհի այլ երկրներում 40 հազար աշխատատեղ ստեղծած ու բարեկեցություն բերած մարդու թիմին ժողովուրդը հենց այդպես էլ պիտի ընդունի․ Ալիկ ԱլեքսանյանՄինչ Փաշինյանն ու նրա նախարարները զբաղված են անձնական որակավորումներ տալով, մենք զբաղված ենք աշխատանքով և մարդկանց մասին հոգ տանելով. «Մեր ձևով» Երբ երկիրը կործանման եզրին է, լռելը հանցագործություն է․ Արմեն ՄանվելյանԱնցած շաբաթ - կիրակին Լոռիում. Մենուա ՍողոմոնյանՀայաստանը դիտարկվում է ոչ թե որպես ինքնիշխան պետություն, այլ որպես կառավարման օբյեկտ. Հրայր Կամենդատյան«Բանակցել է Նիկոլ Փաշինյանը». Նարեկ Կարապետյանը տեսանյութ է հրապարակել Փաշինյանը միայն աղմկում է. «Մեր ձևով» Կրթության ոլորտը ԶՊՄԿ ուշադրության կենտրոնում է Անվտանգություն պահանջելը խաղաղության սպառնալիք չէ․ Ավետիք ՔերոբյանՍիրտս ու հոգիս քեզ նվիրեմ, Հայաստա ՛ն․ Արսեն Գրիգորյան«Ռուսաստանը նրանց հետ է այս դժվարին ժամանակներում․ որոշել ենք շարունակել աջակցել Լեռնային Ղարաբաղից վերաբնակեցված ընտանիքներին 2026 թվականին ևս». Իգոր Յուրիի Չայկա Ընդդիմադիր դաշտում խորքային զարգացումներ են սկսվել Ucom-ը և Armflix-ը ներկայացրեցին «13 վայրկյան» բազմասերիանոց ֆիլմը Մեր ապագայի տեսլականը ուժեղ Հայաստանն է. Սամվել Կարապետյան Փաշինյանի իշխանությունն ինքն է զոհում ՀՀ ինքնիշխանությունը Հայաստանյան արևմտամետների մեջ կրկին սև կատու է անցել Փաշինյանը կրկին փորձում է պառակտել Հայ Առաքելական Եկեղեցին իր տիրադավ քահանաներով. Էդմոն ՄարուքյանԻսրայելում սկսվում է արևային էներգետիկայի հեղափոխություն