Նիհարած Քիմ Քարդաշյանը՝ Լոս Անջելեսում առավոտյան վազքի ժամանակ
LifestyleԻսկ ինչու՞ մեր գեղեցկուհիներն առավոտյան չեն վազում Հաղթանակի զբոսայգում: Որտե՞ղ է արդարությունը: Սպորտով զբաղվողների քանակը միանգամից տասն անգամ կավելանար: Դե, ինչ արած...այժմ՝ Քիմի մասին:

Հայուհուն, նրա ընկերուհուն եւ մարզիչին՝ Don-A-Matrix-ին պապարացիները նկատել են Լոս Անջելեսի մատույցներում առավոտյան վազքի ժամանակ:

Քիմը բավական նիհարել է եւ թույլ է տվել պապարացիներին լուսանկարել իրեն՝ տարբեր դիրքեր գրավելով:

Ռեալիթի շոուի 36-ամյա աստղը զրույցի է բռնվել անցորդի հետ, որը զբոսնում էր շան հետ:

Ի դեպ, Քիմի կոշիկները, բնականաբար, ամուսնու Yeezy հավաքածուից են:

Նշենք նաեւ, որ վերջերս իր միկրոբլոգների օգտահաշիվներում Քիմը պնդում էր, թե իր մարզիչն իրեն առհասարակ թույլ չի տալիս քաղցր ուտել:
