Սեքսը` գլխացավի և միգրենի դեմ
LifestyleՄյունթերի համալսարանի գիտնականները խորհուրդ են տալիս գլխացավից կամ միգրենից ազատվելու համար դեղահաբեր ընդունելու փոխարեն սեքսով զբաղվել:
The Telegraph-ի փոխանցմամաբ՝ ուսումնասիրությունների արդյունքները ցույց են տվել, որ սեքսի ժամանակ ուղեղը ստանում է մեծ քանակությամբ էնդորֆին, որը բացի այն, որ հաճույքի զգացողություն է պատճառում, այս նյութը նաև ուժեղ ցավազրկող է:
Մարդկանց հատուկ չէ գլխացավ ունենալով՝ սեքսով զբաղվելը: Շատ ժամանակ նույնիսկ մերժում են զուգընկերոջը՝ պատճառաբանելով գլխացավը:
Գերմանացի գիտնականները պնդում են, որ պետք չէ գլխացավի պատճառով հրաժարվել սեքսից, քանի որ այն ավելի արագ և արդյունավետ է ազատում գլխացավից և միգրենից, քան ցանկացած ցավազրկող դեղահաբերը:
Նյութը հրապարակման պատրաստեց Orer.am-ը: