«Պարող միլիոնատերը» հեռացել է իր մոդել կնոջից
Lifestyle49-ամյա միլիոնատեր Ջանլուկա Վակկին և նրա կինը՝ 30-ամյա մոդել Ջորջիա Գաբրիելեն, այլևս միասին չեն: Թե ինչն է ամուսինների բաժանման պատճառը, դեռ հայտնի չէ, բայց պարզվել է, որ նրանց հարաբերությունները խզվել են դեռ գարնանը, քանի որ արդեն մայիսին սոցցանցի նրանց էջից հանվել էր այն հայտնի վիդեոհոլովակը, որում նրանք միասին պարում էին: Էջից հանվել են նաև համատեղ այլ լուսանկարներ:
Ջանլուկա Վակկին և Ջորջիա Գաբրիելեն աշխարհին հայտնի դարձան մեկ տարի առաջ՝ այն բանից հետո, երբ միլիոնատերը հրապարակեց զբոսանավի տախտակամածին իրենց պարի տեսագրությունը:
Այս հոլովակը 12 միլիոնից ավելի դիտում էր ունեցել, իսկ Վակկիի էջին հետևողների թիվն անցել էր 10 միլիոնը: