Օրվա կադրը. Պուտինն ու Թրամփի կինը՝ G 20-ում
LifestyleՀամբուրգում երեկ՝ հուլիսի 7-ին մեկնարկել է Մեծ քսանյակի գագաթնաժողովի աշխատանքները: Ռուսաստանի նախագահի համար նախատեսված է մոտ 10 երկկողմ հանդիպում, որոնց շարքում հատկապես ինտրիգայինը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպումն է լինելու:




Գագաթնաժողովին զուգահեռ ընթանում են հակա-գլոբալիստների ցույցերը, որոնց հետեւանքով արդեն 111 ոստիկան է տուժել: Հյուրերին տանտիրոջ իրավունքով դիմավորել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը: Տեղի է ունեցել ավանդական ձեռքսեղմման արարողություններ Մերկելի եւ մյուս առաջնորդների միջեւ: