Լիբիայի ափերին շուրջ երեք տասնյակ փախստական է խորտակվել
ՄիջազգայինԼիբիայի ափերին փչովի նավակի խորտակման հետևանքով ամենաքիչը 35 փախստական է մահացել, հայտնում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը:
Գործակալության տվյալներով՝ միգրանտների թվում յոթ երեխա կար: Եվս 80 միգրանտի մի կերպ հաջողվել է փրկվել:
Միգրացիայի միջազգային կազմակերպության փոխանցմամբ՝ ծովային ճանապարհով այս տարի Եվրոպա է ժամանել շուրջ 54 հազար փախստական, որոնցից հազարից ավելին զոհվել է Միջերկրական ծովը անցնելու փորձի ժամանակ: