Մերկելը մեկնաբանել է Իվանկա Թրամփի՝ հոր փոխարեն բանակցություններին մասնակցելը
ՄիջազգայինԳերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը մեկնաբանել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դուստր և օգնական Իվանկա Թրամփի՝ G20 գագաթնաժողովին հոր փոխարեն բանակցությունների սեղանին տեղ գրավելու փաստը։
Ինչպես գրում է Bloomberg-ը, Մերկելը հայտարարել է, որ Իվանկան միանշանակ իրավունք ուներ հոր փոխարեն ներկայանալու բանակցություններին՝ որպես նրա պաշտոնական օգնական։
Գերմանիայի կանցլերը նաև հավելել է, որ բանակցություններին մասնակից ներկայացուցիչներին ընտրում է տվյալ երկրի պատվիրակությունը։
Նշենք, որ նախօրեին G20 գագաթնաժողովին մասնակցող երկրների առաջնորդների բանակցային հանդիպման ժամանակ Իվանկա Թրամփը փոխարինել էր հորը՝ Դոնալդ Թրամփին, ինչը հակասական մեկնաբանությունների առիթ էր դարձել։