ՌԵքս Թիլերսոնը Կիեւ է ժամանել
ՄիջազգայինԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը Կիեւ է ժամանել։ Նրա օդանավը վայրէջք է կատարել «Բորիսպոլ» օդանավակայանում, հայտնում է ՈՒՆԻԱՆ-ը։
Այսօր Կիեւում Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հանդիպում կունենա նրա ու ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ։ Պետքարտուղարի հետ միասին Ուկրաինա է ժամանել նաեւ Ուկրաինայի հարցերով ԱՄՆ նորանշանակ հատուկ ներկայացուցիչ Քուրթ Վոլքերը։