Բարձր ճնշումը հնարավոր է բուժել ձվի սպիտակուցի օգնությամբ
LifestyleՉինացի բժիշկները պնդում են, որ բարձր ճնշումը հնարավոր է բուժել ձվի, մասնավորապես ձվի սպիտակուցի օգնությամբ:
Այդ եզրակացության գիտնականները եկել են Ջիլինի համալսարանում կատարված հետազոտությունների արդյունքում:
Արդյունքները նաև ցույց են տվել, որ RVPSL անվաբ պեպտիդը, իր հատկությունների շնորհիվ արգելակում է զարկերակային ճնշման բարձրացմանը խթանող նյութի արտազատումը:
Հետազոտողների խոսքերով, 50 գրամ RVPSL պեպտիդը մոտավորապես համարժեք է 2 հատ հավի ձվին:
Պեպտիդի նման չափաբաժինը թողնում է այնպիսի ազդեցություն, ինչպես որ 10 մլգ կապտոպրիլ դեղամիջոցը, որը ընդունում են հիպերտոնիկները բարձր զարկերակային ճնշման դեպքում:
Հետաքրքիր է, որ դեղամիջոցի հետ համեմատած պեպտիդը չի առաջացնում կողմնակի ազդեցություններ: RVPSL պեպտիդը, որը մտնում է հավի ձվի սպիտակուցի բաղադրության մեջ, նպաստում է ճնշման իջեցմանը նաև ջերմային մշակումից հետո: Սպիտակուցի պեպտիդը հնարավոր է օգտագործել ինչպես հիվանդության կանխարգելման, այնպես էլ բուժման համար:
Բժիշկները պնդում են, որ մոտ ապագայում, ձվի սպիտակուցը կկարողանա դառնալ հիպերտոնիկ հիվանդության կանխրգելման ու բուժման համար լիարժեք օգնող միջոց: