Երևան, 04.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Մանկություն, որ սովորեցնում է մտածել. Մոնտեսսորիի զարգացումը Converse Leasing-ի աջակցությամբ (տեսանյութ) Փաշինյանը խոստացավ բարեկեցություն, բայց բերեց աղքատություն․ Լենա Մաթևոսյան Իշխանության համար պայքարը պետք է հանել օրակարգից․ միակ հարցը՝ Հայաստանը չտանել դեպի Արևմուտք․ Մհեր Ավետիսյան Արցախի Հանրապետությունը ձևավորվել է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքով. Մենուա Սողոմոնյան «ՀայաՔվեն» Արցախի էջը փակված չի համարում. Արեգ Սավգուլյան Արցախը հավերժ մեր սրտերում է. այն միշտ եղել ու մնալու է հայկական. Ցոլակ Ակոպյան Նորերը հներից. Գերմանացի գիտնականները առաջարկել են արևային վահանակների արտադրության եզակի տեխնոլոգիա Վստահության ճգնաժամը հարաբերությունների դաշտում. ինչպես խուսափել ծանրագույն հետևանքներից. «Փաստ» «Միջազգային մեր գործընկերները փաստել են՝ խոչընդոտող պատը Հայաստանի իշխանություններն են». «Փաստ» Առաջիկա երկու տարում՝ պետբյուջեից մոտ 3 միլիարդ դրամ. նպատակն է ավելացնել օդային ճանապարհով արտահանման ծավալները. «Փաստ»


Ինչո՞ւ են մաշկի վրա առաջանում կարմիր խալեր և ինչպես ազատվել դրանցից

Lifestyle

Հաճախ մենք մեր մարմնի վրա նկատում ենք կարմիր կետեր հիշեցնող խալեր, որոնք, որպես կանոն, լինում են փոքրիկ ու մուգ կարմիր (երբեմն ավելի բաց) գույնի և սովորաբար հանդիպում են պարանոցի, կրծքավանդակի ու մեջքի հատվածում: Econet.ru-ն ներկայացրել է, թե որո՞նք են դրանց առաջացման պատճառները և արդյո՞ք այդ կետերը վնասակար չեն:

 

Փոքրիկ կարմիր կետերը, որոնք հանկարծակի հայտնվում են մարմնի վրա, ստիպում են մարդկանց անհանգստանալ: Դրանք չեն ցավում, սակայն այդքան էլ գեղեցիկ չեն: Մարդիկ հաճախ մտածում են, թե որո՞նք են դրանց առաջացման պատճառները, գուցե խնդիրը սննդակարգի մե՞ջ է կամ կարո՞ղ է դա լինել որևէ հիվանդության ախտանշան: Հարկ է նշել, որ դրանք այդքան էլ վտանգավոր չեն, սակայն մաշկի փոփոխությունները վերահսկել, այնուամենայնիվ, անհրաժեշտ է:

 

Որո՞նք են մարմնի վրա կարմիր կետերի առաջացման պատճառները

 

Ոմանք իրենց խալերը համարում են գրավիչ, սակայն, փաստացի, դրանք մաշկի պիգմենտների փոփոխությունն են և պետք է վերահսկվեն: Կարմիր կետերի գիտական անվանումն է կարմիր նևուս կամ անգիոմա: Դրանք, որպես կանոն, առաջանում են բաց մաշկ ունեցողների կամ միջին տարիքի անձանց մոտ:

 

Ինչպես արդեն նշվել է, դրանք առողջության համար վնասակար չեն, սակայն եթե հայտնվում են շատ քանակությամբ ու հաճախ, նշանակում է, որ ձեր օրգանիզմում տեղի են ունենում որոշ փոփոխություններ: Այս դեպքում անհրաժեշտ է անմիջապես դիմել բժշկի: Մեծ մասամբ, ըստ մասնագետների, կարմիր խալերի առաջացումը պայմանավորված է լինում լյարդի խնդիրներով:

 

Բացի այդ, դրանք կարող են նաև առաջանալ սխալ սննդակարգի արդյունքում, երբ աղիներում ու լյարդում կուտակվում են մեծ քանակությամբ տոքսիններ:

 

Դրանք կարող են նաև պայմանավորված լինել արյունատար անոթների անոմալ աճով:

 

Կարմիր կետերը հիմնականում լինում են 1-4 մմ և կարող են գտնվել թևատակերի, սեռական օրգանների, կրունկների, կրծքի, մեջքի, ձեռքերի, ոտքերի հատվածներում և մարմնի այլ մասերում:

 

Հագուստով չծածկված հատվածներում կարմիր կետերի առաջացումը կարող է նաև պայմանավորված լինել արևի տակ շատ գտնվելով, ուստի պետք է լինել ուշադիր:

 

Եթե այդ խալերը շոշափելիս նկատվում են անհարթություններ, իսկ դրանց մակերեսը գերազանցում է 6 մմ-ը, անհրաժեշտ է անհապաղ խորհրդակցել մաշկաբանի հետ:

 

Երեխաների մաշկի վրա նույնպես կարող են հայտնվել նման խալեր: Անհրաժեշտ է պարբերաբար զննել նրանց մաշկը՝ հետագա բարդություններից խուսափելու և իրավիճակը վերահսկողության տակ պահելու համար:

 

Հաճախ այդ խալերը կարող են կրել ժառանգական բնույթ:

 

Բացի այդ, կանաց օրգանիզմում աննկատ հորմոնալ տատանումները նույնպես կարող են հանգեցնել կարմիր կետերի առաջացմանը:

 

Եվ վերջապես՝ դրանք պարզապես կարող են պայմանավորված լինել տարիքով:

 

Ախտորոշումը

 

Կարմիր խալերի հայտաբերման դեպքում պետք չէ վախենալ ու անհանգստանալ, քանի որ դրանք վտանգավոր չեն ու բուժման կարիք չկա: Անհրաժեշտ է անել հետևյալը.

 

Եթե խալերը ի հայտ են գալիս մեծ քանակությամբ կրծքի հատվածում, պետք է դիմել բժշկի: Մեկը կամ երկուսը մեծ նշանակություն չունեն, սակայն մեծ քանակությամբ խալերը կարող են լինել առողջական լուրջ խնդիրների հետևանքով:

 

Նաև մեծ նշանակություն ունի խալերի ձևը: Անհավասար խալերի դեպքում նույնպես անհրաժեշտ է այցելել բժշկի:

 

Պետք է ուշադրություն դարձնել դրանց գույնին: Եթե դրանք կարմիր են, անհանգստանալու կարիք չկա, սակայն եթե դրանք հետզհետե մգանում են, ապա անհրաժեշտ է խորհրդակցել բժշկի հետ:

 

Բուժումը և կանխարգելիչ միջոցները

Մասնագետները պնում են, որ այս խնդրից խուսափելու համար անհրաժեշտ է պարբերաբար մաքրել աղիներն ու հետևել լյարդի վիճակին:

 

Անհրաժեշտ է օրվա ընթացքում խմել նվազագույնը 2 լիտր ջուր:

 

Բացի այդ, պետք է հնարավորինս շատ ուտել թարմ մրգեր ու խմել բնական հյութեր: Այս հարցում ամենաօգտակարներն են գազարը, նեխուրը (сельдерей) և արտիճուկը (артишок):

 

Սննդակարգի մեջ պետք է ներառել նաև ձիտապղի յուղ ու ավոկադո:

 

Շատ օգտակար է նաև առավոտյան կիտրոնի հյութ խմելը:

 

Օրվա ընթացքում անհրաժեշտ է առնվազն 2 բաժակ հյութ խմել (ցանկալի է լոռամրգի, արքայախնձորի, նռան և այլն):

 

Պետք է հնարավորինս քիչ կաթնամթերք օգտագործել (կարելի է փոխարինել բուսական կաթով):

 

Օրական մեկ անգամ կարելի է ընդունել խատուտիկի թուրմ. այն հիանալի մաքրող միջոց է:

 

Բացի ճիշտ սննդակարգից, կարմիր խալերի առաջացումից խուսափելու համար անհրաժեշտ է նաև պաշտպանվել արևի վտանգավոր ազդեցությունից: Այս հարցում կարող են օգնել արևապաշտպան քսուքները և մաշկը խոնավեցնող միջոցները: Անհրաժեշտ է նաև խուսափել 12:00-16:00 ընկած ժամանակահատվածում փողոց դուրս գալուց և օգտագործել հնարավորիս շատ վիտամին C-ով հարուստ սնունդ:

 

Որպես կանոն կարմիր կետերը, մեկ անգամ հայտնվելով, արդեն չեն անհետանում: Եթե դրանք խանգարում են, ապա դրանցից ազատվելու համար կարելի է դիմել բնական միջոցների օգնությանը: Կարելի է ամեն օր սոխի հյութով վիրակապեր կամ վիտամին C-ի հաբեր դնել, մինչև խալերի անհետանալը:

 

Ամեն դեպքում, պետք է հիշել, որ շատ ավելի ճիշտ կլինի խալերի առաջացումը կանխելը, քան դրանցից ազատվելը: Պարզապես անհրաժեշտ է հետևել ճիշտ սննդակարգի և թույլ չտալ, որ օրգանիզմում տոքսիններ ու վնասակար նյութեր հավաքվեն:

Մանկություն, որ սովորեցնում է մտածել. Մոնտեսսորիի զարգացումը Converse Leasing-ի աջակցությամբ (տեսանյութ) Տարեցտարի բուհ ընդունվողների թիվը զգալի նվազում է, ինչը վկայում է կրթության ցածր որակի մասին. Ատոմ Մխիթարյան Փաշինյանը խոստացավ բարեկեցություն, բայց բերեց աղքատություն․ Լենա ՄաթևոսյանԻշխանության համար պայքարը պետք է հանել օրակարգից․ միակ հարցը՝ Հայաստանը չտանել դեպի Արևմուտք․ Մհեր ԱվետիսյանԱրցախի Հանրապետությունը ձևավորվել է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքով. Մենուա ՍողոմոնյանԱրցախի հարցը փակված չէ, և մենք պետք է դրա մասին բարձրաձայնենք. Աննա Կոստանյան Եկեղեցին մեր վերջին սրբությունն է, և մենք ամեն գնով պետք է պայքարենք ու պաշտպանենք այն. Ցոլակ ԱկոպյանՀարցեր, որոնց պատասխանները, երբեք չեք լսի խորհրդարանի դահլիճում․ հարցազրույց Էդգար Ղազարյանի հետԿառավարության այս ծրագիրը պառակտման ծրագիր է․ այն արշավ է հայության դեմ, մեր եկեղեցու դեմ ու Սահմանադրության դեմ․ Նարեկ ԿարապետյանUcom-ն աջակցում է Coca-Cola Fest 2026-ին«Եթե մենք կանգնեցինք Արևմուտքի կողքին, Արևմուտքը մեզ Ուկրաինայի նման օգտագործելու է, և մենք վճարելու ենք թանկ գին»․ Մհեր ԱվետիսյանՏիգրանաշենն այն կետն է, որի շուրջ Փաշինյանը գնալու է բախման ուժայինների հետ․ Ավետիք Չալաբյան imID համակարգը բնականոն աշխատում է․ ՊԵԿԱնձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ․ եղանակն՝ առաջիկա օրերինՀՕՊ ուժերը մեկ օրում Ռուսաստանի երկնքում 426 ուկրաինական դրոն են խոցելԼոռու մարզում կամավոր հանձնվել է ապօրինի պահվող զենք-զինամթերքՌԴ-ում Գյոթեի ինստիտուտի բոլոր մասնաճյուղերը կփակվեն. Սերգեյ ԼավրովԵրևանի որոշ հասցեներում, Նոր Կյանք, Խաշթառակ բնակավայրերում գազանջատումներ կլինենԲելառուսում արգելվել է հայկական «Երևան 2800» կոնյակի վաճառքը, այն ճանաչվել է վտանգավոր արտադրանքՄԱԿ-ը զգուշացնում է «գերհզոր» Էլ Նինյոյի մասինՀԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկը վերագործարկվել և միացվել է ՀՀ միասնական էներգահամակարգինԶովաբերում 220 վոլտ լարումով ձուկ որսալու հետևանքով 28-ամյա տղամարդը հոսանքահարվել ու մահացել էԱրցախի թեման մնացել է խոսքերի մակարդակում․ ինստիտուտներ չկան, պատասխանատուներ՝ նույնպես. Էդմոն ՄարուքյանՎաշինգտոնը Եվրոպայից կպահանջի վերադարձնել Ուկրաինային ռազմական օգնության համար տրամադրված գումարները«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը դատական գործընթացին ներգրավվում է որպես երրորդ կողմ․ հայտարարությունՊուտինը հայտարարել է ԱՄՆ վարչակազմի հետ շփումների շարունակման մասինՄայակովսկի գյուղում հրդեհ է բռնկվել «Volkswagen»-ում․ ավտոմեքենան վերածվել է մոխրակույտիԿարծում եմ նա կրկին պետք է նվաճի Ոսկե գնդակը․ Լա լիգայի նախագահ«Օրրան»-ի սաները նոր ուսումնական տարին սկսեցին «Մի դրամի ուժը» նախաձեռնության աջակցությամբԳյումրիում փորձարկվելու է էլեկտրական շչակ«Ուժեղ Հայաստանի» թիմի ամենահիշարժան պահերը մեկ տարվա ընթացքումԳերմանիայում բենզինի գները ռեկորդային մակարդակի են հասել. ԶԼՄԼոռու մարզի ոստիկանները հայտնաբերել են երկու երիտասարդի դանակահարելու կասկածանքով որոնվող տղամարդուԻնչի՞ց էին թունավորվել Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը կազմակերպված ընդունելության մասնակիցներըԵթե պետությունն ուզում է լավ մարդ և քաղաքացի ունենալ, պետք է նրան ապահովի որակյալ կրթությամբ. Ատոմ ՄխիթարյանԱյսօր չկա սցենար, որը զորահավաք կպահանջեր Ռուսաստանում. ՊուտինՌուսաստանը Հայաստանին ընտրության առաջ է կանգնեցնո՞ւմ․ Մոսկվայի ուղերձների հետևում շատ ավելի մեծ հարց կա. Մհեր Ավետիսյան Չեխիայի նախագահը խոստանում է աջակցել Հայաստանին Ռուսաստանից տնտեսական կախվածությունը նվազեցնելու հարցումԶՊՄԿ-ի տնտեսական ազդեցությունը․ ինչպես է խոշոր արդյունաբերական ընկերությունը ձևավորում նոր հնարավորություններ Սյունիքում Հրեական անեկդոտը և «Իրական Հայաստան»-ը․ ի՞նչ է քաղաքական դոքսան․ Մենուա ՍողոմոնյանՀայ ժողովուրդը ունի երկու ընտրություն՝ պայքարել կամ տարրալուծվել թուրքական աշխարհի մեջ. Ավետիք Չալաբյան«ՀայաՔվեն» Արցախի էջը փակված չի համարում. Արեգ ՍավգուլյանԱրցախը հավերժ մեր սրտերում է. այն միշտ եղել ու մնալու է հայկական. Ցոլակ ԱկոպյանՎճռականորեն դատապարտում եմ Հայաստանում իրականացվող անօրինականության քաղաքականությունը․ Արա ԱբրահամյանԽաղաղությունը չի կարող լինել վախի, զիջումների և մշտական անորոշության պայմաններում․ Իրինա ՅոլյանՓաշինյան-Պուտին հանդիպումը․ ԵՄ-ի ու ԵԱՏՄ-ի միջև՝ խելոք գառը 7 մոր կուրծք է ուտում. Էդմոն ՄարուքյանՄենք ամեն ինչ անելու ենք, որ արցախցիների ինքնորոշման իրավունքը նորից վերականգնվի. Մենուա Սողոմոնյան Նորերը հներից. Գերմանացի գիտնականները առաջարկել են արևային վահանակների արտադրության եզակի տեխնոլոգիաՎստահության ճգնաժամը հարաբերությունների դաշտում. ինչպես խուսափել ծանրագույն հետևանքներից. «Փաստ»«Միջազգային մեր գործընկերները փաստել են՝ խոչընդոտող պատը Հայաստանի իշխանություններն են». «Փաստ»