Պերուում զբոսաշրջային ավտոբուս է կողաշրջվել. կա 9 զոհ
ՄիջազգայինԱռնվազն 9 մարդ է զոհվել Պերուում զբոսաշրջային ավտոբուսի կողաշրջման հետեւանքով։ AP-ի հաղորդմամբ՝ երկհարկանի զբոսաշրջային ավտոբուսը կորցրել է վերահսկողությունն եւ կողաշրջվել նեղ ճանապարհին։ 9 մարդ է զոհվել, եւս 25-ը վիրավորվել են։
Վթարը տեղի է ունեցել նախօրեին երեկոյան՝ Լիմայում նախագահական նստավայրից 2 կմ հեռավորությամբ։ Նշվում է, որ ավտոբուսը մեծ արագությամբ էր ընթանում։