Սինձո Աբեի հանրաճանաչությունը նվազում է
ՄիջազգայինՃապոնիայի վարչապետ Սինձո Աբեի հասարակական աջակցությունը նվազել է մինչեւ աենացածր մակարդակ: Այս մասին հայտնում AFP-ն` վկայակոչելով հարցումների արդյունքները: Աբեի հանրաճանաչության նվազման պատճառը Տոկիոյի համայնքային վեհաժողովի ընտրություններում նրա կուսակցության պարտությունն էր, ինչպես նաեւ Աբեի հետ կապված սկանդալները, ում մեղադրում են հովանավորչության մեջ:
Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը հուլիսի 2-ին կայացած Տոկիոյի համայնքային վեհաժողովի ընտրությունների արդյունքներով կորցրել է տեղերի կեսից ավելին:
Աբեի կառավարությանը ընտրողների աջակցությունը ընդամենը 1 շաբաթում նվազել է տոկոսային 5 կետով` կազմելով 33 տոկոս, որը Աբեի իշխանության գալուց հետո ամենացածր ցուցանիշն է: