«Ես վստահում էի նրան»․ Բլեք Չայնան խոսել է Ռոբ Քարդաշյանի հրապարակած իր մերկ լուսանկարների մասին. Tert.am Life
LifestyleLife.tert.am-ը գրում է.
Վերջերս հեռուստաաստղ Ռոբ Քարդաշյանը որոշել էր վերջնականապես ավարտել իր ու նախկին մերկապարուհի Բլեք Չայնայի հարաբերությունները։ Ռոբը հաշվի չէր առել, որ նրանք համատեղ դուստր ունեն և որոշել էր դաժան կերպով պատժել նախկին ընկերուհուն։ Նա Չայնայի մերկ լուսանկարներն Ինստագրամի իր էջում էր հրապարակել, ինչպես նաև պատմել էր նրա դավաճանությունների մասին, ինչից հետո նրա օգտահաշիվը փակվել էր Ինստագրամի անվտանգության բաժնի կողմից։
Dailymail-ը գրում է, որ այժմ Չայնան խոսել է այդ ամենի մասին։ Նա հարցազրույց է տվել իր փաստաբանի՝ Լիզա Բլումի ներկայությամբ և ասել է, որ նա չէր սպասում նման բանի։
«Ես վստահում էի նրան, գիտեի, թե ինչ եմ ուղարկում նրան և ինչի մասին եմ նրա հետ խոսում։ Երբ տեսա լուսանկարները, ներսումս, ասես, դատարկություն էր։ Ես մտածեցի․ «Wow, լավ»»,- ասել է Չայնան։
Չայնան խոսել է նաև իր ու Ռոբի նախկին հարաբերությունների մասին․ «Ես կարծում էի, որ նրան այնպիսի մեկն է պետք, ով ավելորդ հարցեր չի տա և չի քննադատի։ Ես նրա կողքին էի, մենք պարզապես լավ ժամանակ էինք անցկացնում»։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում: