«Մեր 8 տարվա ամուսնական կյանքն ավարտված է»․ «Ամենագեղեցիկ հանցագործն» ու իր կինն ամուսնալուծվում են. Tert.am Life
LifestyleLife.tert.am-ը գրում է.
«Ամենագեղեցիկ հանցագործ» Ջերեմի Միքսը վերջերս է հայտնի դարձել, սակայն արդեն բավականին մեծ կապեր ունի և նույնիսկ հասցրել է դավաճանել կնոջը։ Օրերս նրան տեսել են հսկայական հարստության ժառանգորդ Քլոե Գրինի հետ համբուրվելիս։ Այս ամենի մասին իմացել է նաև Ջերեմիի կինը՝ Միլիսան։ Սկզբնական շրջանում նա չէր մեկնաբանում ամուսնու դավաճանությունը, սակայն որոշ ժամանակ անց որոշել է պատմել այդ ամենի մասին։
Spletnik-ը գրում է, որ Միլիսան նշել է, որ իր ու Ջերեմիի ամուսնությունն ավարտված է։
«Քլոեն գիտեր, որ նա ամուսնացած է, սակայն դա չէր խանգարում նրան։ Նրանք չէին մտածում երեխաների մասին։ Ջերեմին կոտրել է սիրտս ու փոխել է կյանքս։ Նա հրապարակավ դավաճանել է ինձ, ինչն ավելի է մեծացնում ցավը։ Ես խոսել եմ նրա հետ ու ասել, որ մեր 8 տարվա ամուսնական կյանքն ավարտված է և այն փրկել այլևս հնարավոր չէ։ Նա համաձայնել է»,- ասել է Մելիսան։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում: