Բռնել վարչապետ են փոխել, իսկ Սերժ Սարգսյանի դեպքում՝ ինքն իրեն չի կարող փոխել.Ս. Միքայելյան
ՔաղաքականԱյսօր լրագրողների հետ զրույցում «Ելք» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանն ասաց. «Վերջերս եկել եմ եզրակացության՝ թող Սերժ Սարգսյանը լինի վարչապետ: Ավելի ճիշտ կլինի՝ ինքը լինի, որ, վերջիվերջո, մի անգամ պարտավորություն վերցնի իր վրա, թե չէ տարիների ընթացքում եսիմ քանի վարչապետ է փոխվել, եւ ինքն իր վրա պարտավորություն չի վերցրել: Վերջերս եկել եմ եզրակացության` թող ինքը լինի», - ասաց նա: Հարցին, թե ըստ պատգամավորի՝ ինչպես դրան կարձագանքի հասարակությունը, Սասուն Միքայելյանը նշեց. «Վարչապետերի անընդհատ փոփոխության ինստիտուտը կվերանա»:
Սասուն Միքայելյանը նաեւ նշեց, որ տարիների ընթացքում հանրապետությունում ստեղծվել է մի իրավիճակ, երբ որպես հարցի լուծում, դիտարկվել է վարչապետի փոփոխության հարցը: «Բռնել վարչապետ են փոխել, իսկ Սերժ Սարգսյանի դեպքում՝ ինքն իրեն չի կարող փոխել», - ասաց պատգամավորը: