National Geographic-ի 2017 թ-ի ճանապարհորդական լուսանկարչության մրցույթի լավագույն 10 լուսանկարները. ֆոտոշարք
LifestyleՃանապարհորդության սիրահարները միշտ ցանկանում են պահպանել գեղեցիկ կադրեր, կիսվել իրենց այցելած պատմական վայրերով ու իրենց ստացած տպավորություններով հարազատների ու մտերիմների հետ: Իսկ ահա միակ տարբերակը, որով հնարավոր է կիսվել հիշվող ու գեղեցիկ պահերով լուսանկարչությունն է: Հենց այս մեթոդին են դիմում զբոսաշրջիկների մեծամասնությունը:
Հայտնի է, որ National Geographic-ը ամեն տարի մրցույթներ է կազմակերպում և առաջարկում տարբեր թեմաներ: Ամսագիրը հատուկ ուշադրություն է դարձնում ճանապարհորդական լուսանկարչությանը և լուսանկարիչներին հնարավորություն է տալիս հասարակության հետ հետ կիսվել իրենց կյանքում հանդիպող ամենահիշարժան պահերով:
Մրցույթի մասնակիցների աշխատանքների ընդունումը արդեն դադարեցվել է հունիսի 30-ին, իսկ հաղթողների անունները հայտնի կդառնան օգոստոսին:
National Geographic-ի խմբագիրները ընտրել և առանձնացրել են «Բնություն» թեմայի իրենց սիրելի լուսանկարները և հրապարակել, որոնք էլ Orer.am-ը ներկայացնում է ձեր ուշադրությանը.









