Սիրիական բանակն սկսել Է ԻՊ-ից անապատի ազատագրման երկրորդ փուլը
ՄիջազգայինՍիրիայի Արաբական Հանրապետության (ՍԱՀ) կառավարական զորքերը եւ նրանց դաշնակից ուժերը սիրիական անապատում ձեռնամուխ են եղել «Ալ Ֆաջր ալ Քուբրա» («Մեծ լուսասաց»- արաբ.) գործողության երկրորդ փուլին, ՌԻԱ Նովոստիին հաղորդել Է մի իրազեկ աղբյուր, տեղեկացնում Է «Արմենպրրես»-ը: «Սիրիական բանակն սկսել Է «Մեծ լուսաբաց» գործողության երկրորդ փուլը Դամասկոսի նահանգի արեւելքում Աս Սին օդանավակայանի ուղղությունից դեպի հարավ»,- պատմել Է գործակալության զրուցակիցը:
Աղբյուրի տվյալներով՝ գործողության սկզբնական փուլում բանակին հաջողվել Է «Իսլամական պետության» ահաբերիչներին դուրս շպրտել Դամասկոսի նահանգի արեւելքի մի շարք ռազմավարական բարձունքներից, որտեղ այս պահին շարունակվում են կատաղի մարտերը:
Ավելի վաղ աղբյուրը ՌԻԱ Նովոստիին հայտնել Էր, որ Սուվեյդայի նահանգի արեւելքում կառավարական զորքերը ԻՊ-ի զինյալներին դուրս են շպրտել 15 գյուղերից:
Սիրիական բանակի մի այլ խմբավորում, ազատագրելով Արաք քաղաքը, որը գտնվում Է Պալմիրա - Դեր Զոր մայրուղու վրա, շարունակում Է հարձակումը Սուխնե քաղաքի կողմը, որն այսօր ԻՊ-ի խոշորագույն պատվարն Է Հոմսի նահանգի հյուսիս - արեւելքում եւ գտնվում Է ահաբեկիչների կողմից պաշարված Դեր Զոր քաղաքի ճանապարհին: