Այո, այս պաշտոնն ինձ համար սպասված էր, որովհետեւ նման առաջարկ քաղաքապետից ստացել էի. Գոռ Վարդանյան
LifestyleLife.panorama.am-ը գրում է.
Այսօր Երեւանի քաղաքապետի խորհրդականի պաշտոնում նշանակվել է Գոռ Վարդանյանը, ով այսուհետ պետք է համակարգի աշխատակազմի սպորտի բաժնի աշխատանքները: Life.panorama.am-ի հետ զրույցում Գոռ Վարդանյանը նշեց, որ մեծ պատասխանատվություն է զգում, բայց նաեւ լիովին գիտակցում է անելիքները.
«Պետք է այսուհետ համակարգեմ Երեւան քաղաքի «սպորտը»: Շնորհակալ եմ վստահության համար, իսկ աշխատանքներիս արդյունքը ժամանակը ցույց կտա, որովհետեu չեմ սիրում նախապես խոսել անելիքներիս մասին: Ես շատ լավ եմ պատկերացնում, թե որն է լինելու իմ աշխատանքը, իսկ թե ինչպիսինն են իմ պատկերացումները, կտեսնեք ժամանակի ընթացքում, երբ ռեալ գործեր լինեն»,- նշեց Գոռ Վարդանյանը:
Շարունակությունը՝ այստեղ: