Միլիոնատեր Դեն Բիլզերյանը՝ կիսամերկ գեղեցկուհիներով շրջապատված
LifestyleՆոր էինք սկսել գրել, որ «Պոկերի արքա», միլիոնատեր Դեն Բիլզերյանը «խելքի է եկել», այլեւս «չարաճճիություն» չի անում, հակառակը, ամբողջ ժամանակն ընկերուհու՝ Սոֆիա Բեւեռլիի հետ է անցկացնում, երբ Դենի Instagram-ի 22 մլն բաժանորդներն այսպիսի լուսանկարի ականատես են դառնում:

Էհ, Դեն, նորից հին երգը, բայց չէ՞ որ ամեն ինչ հարսանիքի էր տանում:
Դատելով լուսանկարի տակ արված Դենի մեկնաբանությունից՝ միլիոնատերը հուլիսի 12-ին ինչ-որ երեկույթ է կազմակերպում, որի ընթացքում ելույթ է ունենալու նաեւ հայտնի դիջեհ Diplo-ն:
Ի դեպ, առավոտից վատ չէր լինի նաեւ նրա երաժշտության ներքո աշխատել...