Կիմ Չեն Ընը կնոջ հետ մասնակցել է բալիստիկ հրթիռի բարեհաջող փորձարկման առիթով կազմակերպված ընդունելությանը
ՄիջազգայինԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ են Ընը կնոջ հետ մասնակցել է հանդիսավոր ընդունելությանը, որը կազմակերպվել է միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի բարեհաջող փորձարկման առիթով։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Կենտրոնական հեռագրային գործակալությունը։
«Ընկեր Կիմ Չեն Ընը՝ ընկեր Լի Սոլ Չժուի հետ միասին (առաջնորդի կինը), մտել են «Մոքրան» ռեստորանի սրահ այն անձանց հետ, որոնք իրենց ավանդն են ունեցել միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի բարեհաջող փորձարկման գործում»,- ասվում է հաղորդագրությունում։
Ընդունելության ժամանակ ելույթ է ունեցել Կորեական ժողովրդական բանակի պարեկավորման պետ Հվան Բյոն Սոն։ Ըստ նրա՝ գերագույն ղեկավարը, կատարելագործելով ԱՄՆ-ի սրտին ուղղված միջմայրցամաքային բալիստիկ հրթիռը, վերջնական հաղթանակի համար ճանապարհ բացելու ռազմավարական որոշում է ընդունել։
Հուլիսի 4-ին ԿԺԴՀ-ն փորձարկել է «Հավսոն-14» հրթիռը, որն ընկել է Ճապոնական ծովում՝ Ճապոնիայից 300 կմ հեռավորությամբ։ ԿԺԴՀ-ն հայտարարել է, որ միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի բարեհաջող փորձարկում է իրականացրել։