Պետք է ընկերանալ բոլորի հետ. Լուկաշենկո
ՄիջազգայինԲելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ երկրի համար սկզբունքային նշանակություն ունի Արեւելքի եւ Արեւմուտքի հետ հավասարապես համագործակցություն զարգացնելը ՝ առանց նրանց միջեւ ընտրություն կատարելու, փոխանցում է ԲԵԼՏԱ-ն։
Նրա կարծիքով՝ «պետք է բոլորի հետ բարեկամական հարաբերություններ հաստատել»։
«Այսօր հանուն երկրի հեղինակության ամրապնդման մեզ անհրաժեշտ է ընդլայնել գործընկերների եւ հուսալի դաշնակիցների շրջանակը։ Չվիճել, չընդհարվել, այլ բարեկամական հարաբերություններ հաստատել բոլորի հետ։ Սկզբունքային կարեւորություն ունի Արեւելքի եւ Արեւմուտքի հետ հավասարապես համագործակցություն զարգացնելը՝ առանց նրանց միջեւ ընտրություն կատարելու։ Ամենուր պետք է կապեր հաստատել, որպեսզի մեծ ճանաչեն, հասկանան եւ ի վերջո ընդունեն։ Միայն այդ ժամանակ փոխշահավետ հարաբերություններ հաստատատելու հույս կարելի է ունենալ», -հայտարարել է Լուկաշենկոն։
Նա նշել է, որ Եվրամիության հետ հարաբերությունների հետագա կարգավորումը երկրի արտաքին տնտեսական առաջնահերթությունների թվում է։