Հավայան կղզիներում ՀԴԲ-ի աշխատակիցներն ԻՊ-ի հետ կապերի կասկածանքով ամերիկացի զինծառայողի են ձերբակալել
ՄիջազգայինՀետախուզությունների դաշնային բյուրոյի աշխատակիցները՝ հատուկ նշանակության ոստիկանության ջոկատի հետ համատեղ Հավայան կղզիներում ձերբակալել են զինծառայող Իքաիքա Քանգին։ Վերջինին կասկածում են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ կապերի մեջ։ Այս մասին հաղորդում է NEWSru.com-ը՝ վկայակոչելով Associated Press գործակալությունը։
Ձերբակալված զինծառայողը ծառայություն էր անցնում Հոնոլուլուի ռազմաբազայում՝ 25-րդ հետեւակային դիվիզիայում։ Քանգն իր ծառայությունը սկսել է ամերիկյան զինված ուժերում 2001 թվականի դեկտեմբերից՝ սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունից մի քանի ամիս անց։
Գործակալության տվյալներով՝ 2010 թվականի մարտից մինչեւ 2011 թվականին փետրվար Քանգը ծառայություն է անցել Իրաքում եւ մի քանի տարի անց Աֆղանստան մեկնել։
34-ամյա Իքաիքա Քանգին ՀԴԲ-ի գործակալները ձերբակալել են նրա բնակարանում։ Իշխանությունների կարծիքով՝ «զինծառայողը միայնակ է գործել»։
Մեղադրող կողմը կարծում է, որ զինծառայողը ԻՊ-ին հավատարմության է երդում է տվել եւ փորձել է ահաբեկիչներին գաղտնի ռազմական փաստաթղթեր փոխանցել։