Երևան, 21.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Վաղ առավոտից խուզարկություններ ու ձերբակալություններ են Ստեփանավանի «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում. Անդրանիկ Գևորգյան Գերմանա-շվեդական «պայքարից» մինչև ժամանակակից լայն տարածում. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (20 հոկտեմբերի). Գիտաշխատողների բողոքի ցույցը, 33 մետրանոց Սուրբ խաչի հանդիսավոր բացումը. «Փաստ» Եվրոպական ճգնաժամի արմատները. հին խնդիրներին արագ լուծումներ չկան. «Փաստ» Հայաստանի իշխանությունն ուժեղացնում է ճնշումը Եկեղեցու վրա. «Փաստ» Պատմությունը չի ներում անզգուշությունը ազգային անվտանգության հարցերում. «Փաստ» «Սպասումով ապրում ենք, այն զգացողությունն է, որ հիմա Միշոս կզանգի կամ տուն կգա». մայոր Միքայել Աթոյանն անմահացել է հոկտեմբերի 20-ին Քաշաթաղի շրջանի Սարատակ բնակավայրում, տուն «վերադարձել»... 50 օր անց. «Փաստ» «Այս խնդիրը գործնականում լուծելու համար ռազմաքաղաքական որոշումներ են անհրաժեշտ». «Փաստ» Երբ իշխանությունն իր եկեղեցատյացությունը տարածում է նաև հյուրերի վրա. «Փաստ» Դժգոհություն... ձոներով. «Փաստ»


8 պատճառ այն բանի, թե ինչու ենք մենք՝ հայերս, հպարտանում Շառլ Ազնավուրով

Blognews.am-ը գրում է.

Այս տարվա մայիսի 22-ին լրացավ Ազնավուրի 93-ամյակը: Հանրաճանաչ շանսոնյեի կարիերան սկսվել է դժվարություններով և ոչ միանգամից. նրա հաջողության ճանապարհը տևել է 20 տարի: Սակայն Ազնավուրն իր մեջ ուժ է գտել չհանձնվելու և բեմ դուրս գալու այնքան, մինչև լսեն նրան: Նրան հաջողվել է շանսոնը նոր մակարդակի հասցնել և այն դասական արվեստի մաս դարձնել: Լինելով մեծ հայրենասեր՝ Շարլ Ազնավուրն իր հայրենիքի պարծանքն է համարվում: Եվ դրա պատճառները քիչ չեն:

1. Ազնավուրը հայի իսկական խորհրդանիշ է, հայի, որը ցեղասպանություն է տեսել

Շառլ Ազնավուրին կարելի է համարել կենդանի հուշարձան, որը խորհրդանշում է բոլոր հայերին, որոնց հաջողվել է փրկվել Մեծ եղեռնի տարիներին: Իր գոյությամբ նա աշխարհին հիշեցնում է այն մասին, որ հայկական հարցը դեռ լուծում չի ստացել:

 

2. Նա արեց այնպես, որ Հայաստանի մասին իմանան ողջ աշխարհում

Հայտնի շանսոնյեն միշտ հպարտացել է իր ծագմամբ և խոստովանել է, որ հենց իր հայրենիքին է պարտական իր որակների համար: Կյանքի տարբեր տարիներին տված հարցազրույցներում կամ բեմի վրա Ազնավուրը երբեք պահը բաց չի թողել Հայաստանի մասին խոսելու: Նա պատմել է հայերի ցեղասպանության մասին, բացատրել է, թե ինչու է ինքը ապրում հայրենիքի սահմաններից դուրս:

 

3. Շառլ Ազնավուրն ամբողջ աշխարհում ազդեցիկ կերպար է համարվում

2009 թվականից սկսած՝ Ազնավուրը զբաղեցնում է Շվեյցարիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնը, ինչպես նաև Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում ՀՀ մշտական ներկայացուցիչն է: Աշխարհահռչակ արտիստը 1995 թվականից ՅՈՒՆԵՍԿՕ-ում Հայաստանի բարի կամքի մշտական դեսպանն է: Հայկական ծագում ունեցող երգիչը մեծ ու բարի համբավ է վայելում ողջ աշխարհում: Նա հսկայական դեր ունի հայերի ցեղասպանության ճանաչման հարցում:

 

4. Շնորհիվ Ազնավուրի գործունեության՝ 1988 թ. Սպիտակի երկրաշարժի ժամանակ ողջ աշխարհն օգնեց Հայաստանին

Այն տարիներին, երբ Հայաստանը դեռևս խորհրդային հանրապետություն էր, այս երկրի մասին քչերը գիտեին: Հենց Ազնավուրն օգնեց շատ երկրների համախմբվել և օգնության ձեռք մեկնել Հայաստանին: Տասնյակ օտարերկրյա հեռուստաընկերություններ և խմբագրություններ տարածեցին Ազնավուրի լուսանկարը Սպիտակի ֆոնին: Մարդիկ պատիվ էին համարում Ազնավուրի հայրենիքին օգնություն տրամադրելը: 90 միջազգային հայտնության արտիստներ, երաժիշտներ և արվեստի ներկայացուցիչներ միասին կատարեցին «Քեզ համար, Հայաստան» երգը, որը հնչում էր տարբեր երկրների հեռուստատեսություններով: Երգի բառերի հեղինակը հենց ինքը՝ Ազնավուրն էր:

 

5. «Շանսոնի արքան» հայ է

Չնայած այն բանին, որ Ազնավուրի մայրենի լեզուն ֆրանսերենն է, հայերը հպարտ են, որ «շանսոնի արքան» հենց իրենց հայրենակիցն է: Շատ արտիստներ փորձում են վերափոխված կերպով կատարել Ազնավուրի հայտնի երգերը, բայց նրանց դա անել Ազնավուրից ավելի լավ չի հաջողվում:

 

6. «Ազնավուրը Հայաստանին» ֆոնդի գործունեությունը

Սպիտակի երկրաշարժից անմիջապես հետո շանսոնյեն բարեգործական ֆոնդ հիմնեց «Ազնավուրը Հայաստանին» անվանմամբ: 1993 թ. Հայաստանում բացվեց դրա մասնաճյուղը: Ազնավուրը շատ անգամներ է իր հայրենիքում եղել՝ իմանալու համար, թե ինչ վիճակում է այն գտնվում: Լեգենդար երգիչն այսօր էլ շարունակում է բարեգործական համերգներ տալ, որից ստացված եկամուտը տրամադրում է երկրաշարժից տուժած բնակչությանը:

 

7. Շառլ Ազնավուրն ամենապահանջված և հայտնի մշակութային գործիչներից է, որը հայկական ծագում ունի

Նրան են պատկանում հազարից ավելի երաժշտական կոմպոզիցիաներ: Նկարահանվել է 60 կինոնկարներում: Վաճառել է 100 մլն-ից ավելի ձայներիզներ: Բացի այդ՝ Ազնավուրը Հայաստանի ազգային հերոս է: Նրա երգերը կատարել են այնպիսի աշխարհահռչակ դեմքեր, ինչպիսիք են Ջո Դասենը, Ռեյ Չարլզը, Խուլիո Իգլեսիասը, Շերը, Լայզա Մինելին և այլք: Շանսոնյեն նույն բեմի վրա հանդես է եկել Լուչիանո Պավարոտիի, Պլասիդո Դոմինգոյի, Պատրիսիա Կաասի հետ:

 

8. 93-ամյա Ազնավուրը չի դադարում երգել

Շատ երկրներում երգչի համերգները ամենաշատ սպասվողներից են: Շատերը երազում են տեսնել նրան իրականում և լսել նրա կենդանի ձայնը: Ազնավուրն անգամ այս տարիքում շարունակում է ակտիվ գործունեություն ծավալել՝ հերթական անգամ ապացուցելով, որ նա հայ է՝ մեծատառով:

Ձերբակալություններ` Ստեփանավանում «Ուժեղ Հայաստան» կուսակցության Ստեփանավանի համայնքապետի թեկնածուն ձերբակալված է. Գոհար Ղումաշյան18 արդարների գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 22-ին «Mining Armenia Forum 2026»-ը երկխոսության կարևոր հարթակ է Հայաստանի հանքարդյունաբերության զարգացման համար. Ռոման Խուդոլի Հրայր Իսրայելյանը հոկտեմբերի 21-ին հանդիպում կունենա Գանձակի բնակիչների հետԳազի գնի 69% աճը չի նշանակում էլեկտրաէներգիայի սակագնի նույնչափ թանկացում․ ի՞նչ ազդեցություն կունենա այն սպառողների վրա. Հրայր ԿամենդատյանՎաղ առավոտից խուզարկություններ ու ձերբակալություններ են Ստեփանավանի «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում. Անդրանիկ Գևորգյան Ալիևին պետք է դիմադրել․ Սամվել Կարապետյանի ծրագիրը ուժի մեջ է Բժշկությո՞ւն, թե՞ մարքեթինգ․ ինչ է իրականում վաճառվում Թուրքիայում՝ «շաքարային դիաբետի վիրահատություն» անվան տակՕդի ջերմաստիճանը կնվազի 8 աստիճանով․ ի՞նչ եղանակ սպասել հոկտեմբերի 21-ից 25-ինԶելենսկին ժամանել է Նորվեգիա, որտեղ նախատեսվում է հանդիպում Ուիթքոֆի հետԳրոսմայստեր Էմին Օհանյանը՝ «Atyrau Open 2026» շախմատի միջազգային մրցաշարի հաղթողՊայմանագրային զինծառայող Սերգեյ Հովհաննիսյանը նույնպես ազատվել է աշխատանքից իր հոր՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը միանալու պատճառով. Անդրանիկ ԳևորգյանՀոկտեմբերի 21/22-ին մի շարք հասցեներում գազանջատումներ են սպասվումՔրդական զինված պայքարի ավարտը․ ի՞նչ կփոխվի Թուրքիայի համարՀոկտեմբերի 31-ից կգործարկվի կենսաչափական փաստաթղթերի ստացման նախագրանցման նոր համակարգըՖուտզալի Հայաստանի հավաքականն ԱԱ-2028-ի ընտրական փուլը մեկնարկել է պարտությամբԺամանակն է, որ մեր հայրենակիցներն այլևս ստիպված չլինեն ընտրություն կատարել հացի և դեղորայքի միջև․Ուժեղ Հայաստան«Ուժեղ Հայաստան»-ը շարունակում է քարոզարշավը ՍտեփանավանումՈւրախ ենք, որ կրկին ոգեշնչման աղբյուր ենք դարձել կառավարության համար. Ուժեղ ՀայաստանՈւիթքոֆը Օսլո այցից հետո կմեկնի Սանկտ ՊետերբուրգՎթար է․ ջուր չի լինելուԼավրով․ Ռուսաստանը կլսի Ուիթքոֆի և Քուշների առաջարկները, բայց քաղաքական զիջումների չի գնաՏուգանքը 20 տոկոսով պակաս վճարելու հնարավորությունից օգտվելու համար roadpolice.am կայքում գրանցվող վարորդների թիվը շարունակում է աճելԻնչո՞ւ են Հայաստանում դեղերն ավելի թանկ, քան Վրաստանում․ «Ուժեղ Հայաստանը» լուծում է առաջարկում՝ դեղերի գները նվազեցնելու համարՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Արարատի և Լոռու մարզերումՑեղասպանությունը վկայող լուսանկարը ներկայացվել է այսպես կոչված «Խոջալուի ցեղասպանության» ապացույցՌԴ-ում վառելիքի հետ կապված իրավիճակը չի ազդում ԵԱՏՄ-ում նավթի և նավթամթերքների ընդհանուր շուկայի ձևավորման վրա․ ՕվերչուկՀրապարակվել է բոլոր ժամանակների «Ոսկե գնդակի» հավակնորդների ցանկըԸնտրությունների ժամանակ մենք խոստացել էինք նվազեցնել դեղերի գները. այսօր կատարում ենք մեր խոստումը․ Ուժեղ ՀայաստանՓարիզի թալանից հետո շքեղ պայուսակները հայտնվել են վերավաճառքի հարթակումՄատենադարանն ընդունել է COP17-ի բարձրաստիճան հյուրերինՍպերցյանի թիմի հերթական հաղթանակը«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ»-ի ծննդատանը կյանքից հեռացած նորածինն ունեցել է անհամատեղելի կենսական տվյալներԶելենսկին նշել է այն պայմանը, որի դեպքում Ուկրաինան կհրաժարվի ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտիցՉհամարձակվե՛ք դիպչել Տիգրանաշենին. Հայաստանի հողերից մեկ միլիմետր չպետք է պակասի. Ավետիք ՉալաբյանԳյուղացուն հոգ տարեք, նա´ է երկիրը պահողը. Հրայր ԿամենդատյանԱկբա բանկը տեղաբաշխում է դրամային և դոլարային պարտատոմսերՖասթ Բանկի բիզնեսի վարկավորման նոր մոտեցումները․ Արտավազդ ԹառոյանՄի օր էլ Փաշինյանը Երևանի թաղամասերից մեկը չի համարի Հայաստան. Մարիաննա ՂահրամանյանՄիասին կարող ենք կառուցել զարգացող, բարեկարգ ու նոր հնարավորություններով լի Գավառ. ՀայաՔվե «Հայկական քվե» կուսակցության թիմը Գավառում շարունակում է առաջ ընթանալԴեղերի էժանացում՝ եվրոպական փորձով. «Ուժեղ Հայաստան» կուսակցության օրենսդրական նոր նախաձեռնությունը. տեսանյութԴեղերի գների նվազեցմանն ուղղված բարեփոխումը կնպաստի մեր քաղաքացիների կյանքի բարելավմանը. Մարիաննա ՂահրամանյանԳերմանա-շվեդական «պայքարից» մինչև ժամանակակից լայն տարածում. «Փաստ»Գավառում քարոզարշավը շարունակվում է. ՀայաՔվեՆիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն ՀովասափյանԱյս շրջագայության արդյունքները կարևոր կլինեն ոչ միայն Ֆրանսիայի արտաքին քաղաքականության, այլև անձամբ Մակրոնի համար. Զաքարյան ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (20 հոկտեմբերի). Գիտաշխատողների բողոքի ցույցը, 33 մետրանոց Սուրբ խաչի հանդիսավոր բացումը. «Փաստ»«ՀայաՔվե»-ն պատրաստվում է կրկին դիմել Մագդալենա Գրոնոյին՝ Արցախի վերաբերյալ հասցեական մի շարք հարցադրումներով