Եմենում խոլերայով հիվանդացածների թիվը հասել է 300 000-ի
ՄիջազգայինԵմենում շարունակվում է խոլերայի համաճարակի տարածումը: Վերջին տվյալների համաձայն`արդեն 300 000 մարդ է հիվանդանոց դիմել՝ խոլերայի ախտանշաններով:
Ինչպես փոխանցում է Корреспондент-ը` վկայակոչելով Եմենում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչ Ռոբերտ Մարդինիին: «Այս տարվա ապրիլի երրորդ շաբաթվանից մինչև ներկա պահը խոլերայով վարակված լինելու հնարավոր հիվանդների թիվը գերազանցել է 300 000-ը», - ասվում է հաղորդագրության մեջ:
Մարդինին նշել է, որ հիվանդացած լինելու կասկածանքով բժշկի դիմողների թիվն օրական ավելանում է 7000-ով: Նրա խոսքով` ամենից շատ տուժում են մայրաքաղաք Սանայի, Ալ-հոդեյդա, Հաջա և Ամրան քաղաքների բնակիչները:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով` հուլիսի 7-ի դրությամբ խոլերայով հիվանդանալու դեպքերի թիվը Եմենում արդեն գերազանցում էր 290 000-ը: Հիվանդությունից մահացածների թիվը կազմում է 1706: