Ջորջ եւ Ամալ Քլունիները՝ ընկերների հետ Իտալիայում ընթրելիս
LifestyleՋորջ եւ Ամալ Քլունիները նորածին երկվորյակների՝ Էլայի եւ Ալեքսանդրի հետ, Անգլիայից Իտալիա են մեկնել, որտեղ Կոմո լճի ափին 56-ամյա Ջորջն առանձնատուն ունի։


Դերասանին եւ նրա 39-ամյա կնոջը նկատել են երեկ երեկոյան՝ տեղի ռեստորաններից մեկն ընկերների հետ ընթրիքի ուղեւորվելիս։


Զույգի տրամադրությունը շատ բարձր էր՝ չնայած անցյալ շաբաթ հայտնի էր դարձել, որ Ջորջը, ելնելով անվտանգության նկատառումներից, լքում է Բերքշիրում իր առանձնատունը (առանձնատունն արժե 25 միլիոն դոլար)։
Նշվել է, որ Ջորջն ու Ամալը Լոս Անջելես են տեղափոխվում։ Ջորջը մտահոգվում է կնոջ եւ երեխաների անվտանգության համար։
«Ընտանիքը նախկինում նույնպես սպառնալիքներ ստացել է՝ կապված մարդու իրավունքների ոլորտում փաստաբան աշխատող Ամալի գործունեության հետ: Ջորջի թիկնապահները խորհուրդ են տվել Քալիֆորնիա տեղափոխվել, որտեղ ընտանիքի համար ավելի անվտանգ կլինի»,-նշել են աղբյուրները։
Աղբյուրը՝ Daily Mail
Լուսանկարները՝ Splash