Քիմ Քարդաշյանը հերքում է կոկաին օգտագործելու մասին լուրերը
LifestyleWow!!! Քիմ Քարդաշյանը հերքում է կոկաին օգտագործելու մասին լուրերը, որոնք օգտատերերը տարածեցին հայուհու Instagram-ում լուսանկարի հրապարակումից հետո:

Եվ մինչ բաժանորդները մտածում էին, թե ինչ է պատկերված նկարում, ռեալիթի շոուի 36-ամյա աստղն արագորեն պատասխանել է Twitter-ում:

«Ես նման լուրերի եւ բամբասանքների խաղ չեմ խաղում: Այնպես որ՝ արագորեն բացահայտեմ. դա շաքարավազի փոշի է քաղցրավենիքի խանութից, ուր ես գնացել էի Նորթի հետ»,- գրել է Քիմը: Սակայն բազմաթիվ բաժանորդներ չեն հավատացել՝ հայտարարելով, որ շաքարավազի փոշին չեն պահում դարակի վրա:
Այնուհետ հայուհին հոլովակ է հրապարակել, որում ցույց է տալիս, որ սեղանին իբրեւ թե թափված փոշին իրականում փոշի չէ, այլ մարմարի նախշը։

Ավելի վաղ Քիմ Քարդաշյանին Նյու Յորքում նկատել էին Gucci-ից կրծկալով ընթրիքի գնալիս: