Նիդեռլանդների Սենատն ընդլայնել է հատուկ ծառայությունների լիազորությունները
ՄիջազգայինՆիդեռլանդների Սենատն օրենք է ընդունել, որը երկրի հետախուզական մարմիններին գործունեություն ծավալելու համար ավելի լայն լիազորություններ կտա, այդ թվում՝ զանգվածային կարգով տվյալներ հավաքելու հարցում։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Reuters գործակալությունը։
Օրենքն ուժի մեջ կմտնի այս ամիս՝ երկրի թագավորի կողմից ստորագրվելուց եւ պաշտոնական թերթում հրապարակվելուց հետո։
Bits of Freedom թվային իրավունքների պաշտպանության անկախ կազմակերպությունը զգուշացնում է, որ օրենքը Նիդեռլանդների հետախուզական մարմիններին թույլ կտա մեծածավալ համացանցային տվյալներ հավաքել՝ առանց պատճառները բացատրելու։
Նիդեռլանդների կառավարությունը կարծում է նաեւ, որ հետախուզության լիազորությունների ընդլայնումն անհրաժեշտ է ազգային անվտանգության սպառնալիքներին դիմակայելու համար։