Ռուսերենը Բելառուսի սեփականությունն է. Լուկաշենկո
ՄիջազգայինՌուսերենը ոչ միայն Ռուսաստանի, այլեւ Բելառուսի ազգային սեփականությունն է։ Այս մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, փոխանցում է БЕЛТА-ն։
«Ցանկանում եմ ընդգծել, որ ռուսերենը մեզ համար օտար չէ։ Դա նաեւ մեր ազգային սեփականությունն է։ Իրենց բազմադարյա պատմության ընթացքում բելառուսցիները դրա զարգացման մեջ մեծ ներդրում են ունեցել, հարստացրել են այն»,- ասել է Լուկաշենկոն։
Լուկաշենկոն հիշեցրել է, որ ռուսերենը երկրում պետական կարգավիճակ ունի՝ բելառուսերենի հետ միասին։