Հպարտ տատիկ․ Քրիշտիանու Ռոնալդուի մայրը լուսանկար է տարածել ֆուտբոլիստի զույգ երեխաների հետ (ֆոտո)
LifestyleՊորտուգալացիաշխարհահռչակ ֆուտբոլիստ Քրիշտիանու Ռոնալդուի մայրը՝ Մարիա Դոլորեսն ինստագրամում տարածել է ֆուտբոլիստի նորածին զույգ երեխաների հետ նկարը։
Նկարի տակ հպարտ տատիկը պրտուգալերենով գրել է․«Ժամանակ եմ անցկացնում իմ ամենափոքր թոռնիկների հետ»։
«Հիասքանչ ընտանեկան նկարը արվել է Իբիցայում հանգստի ժամանակ։
Այժմ արդեն 3 երեխաների հայր Ռոնալդուն հանգստանում է իսպանական կղզում երեխաների, մոր ու ընկերուհու՝ Ջեորջինա Ռոդրիգեսի հետ, ով, ըստ տարածված տեղեկությունների ևս հղի է ու երեխայի է սպասում Ռոնալդուից։
Նախորդ ամիս Ռոնալդուն հաստատեց, որ զույգ երեխաներ է ունեցել փոխնակ մորից։ 32-ամյա ֆուտբոլիստը չի բացահայտել երեխաների անունները, սակայն, ըստ լուրերի, նրանց անվանել է Մատեո ու Էվա։
