Ինչու են մարդիկ սովորաբար չափից շատ քրտնում
LifestyleՉնայած նրան, որ մարդիկ մշտապես պայքարում են քրտնարտադրության դեմ, այնուամենայնիվ, շատ ժամանակ քրտնարտադրության իրական պատճառները հայտնի չեն լինում: Բժիշկները խորհուրդ են տալիս գտնել և վերացնել քրտնարտադրության պատճառները:
Ավելորդ քրտինքի հիմնական պատճառը բժիշկները հիմնականում կապում են վեգետատիվ նյարդային համակարգի հետ: Վերջինս կարգավորում է օրգանիզմում քրտնարտադրության գեղձերի աշխատանքը: Այն ժամանակ, երբ շրջապատի ջերմաստիճանը բարձրանում է մարմնի ջերմաստիճանից, քրտնագեղձերը կրճատվում են, այնուհետև քրտինքը գոլորշիանում է՝ հովացնելով մարմինը:
Այդ համակարգի խաթարումը հանգեցնում է հիպերհիդրոզի: Ավելորդ քրտնարտադրություն կարող է առաջանալ սթրեսային իրավիճակներում, վախի և տագնապի հետևանքով:
Քրտնարտադրության պատճառները կարող են լինել՝
- թեյի կամ սուրճի չարաշահումը
- մրսածությունը և գրիպը
- արհեստական գործվածքներից կարած հագուստ կրելը
- վեգետատիվ նյարդային համակարգի վատառողջ լինելը, որի դեպքում պետք է դիմել նյարդաբանի,
- օրգանիզմում հորմոնալ խանգարումները, հատկապես հետծննդաբերական շրջանում:
Նյութը հրապարակման պատրաստեց Orer.am-ը: