ԻՊ գրոհայինները Թալ-Աֆարը հռչակել են «խալիֆայությունից» անկախ պետություն. լրատվամիջոցներ
Միջազգային«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայիններն Իրաքի Նայնավա շրջանի Թալ-Աֆար քաղաքն ինքնուրույն պետություն են հայտարարել՝ նրա անկախությունը հռչակելով, այսպես կոչված, խալիֆայությունումից: Այդ մասին հայտնում է lenta.ru-ն:
Տեղեկությունների համաձայն՝ ահաբեկիչները դաժան պատիժներով են սպառնացել բոլորին, ով կխախտի նոր իշխանությունների հրամանները: Նշվում է, որ Թալ-Աֆարում իրադարձությունները վկայում են խմբավորման առաջնորդ Աբու Բաքր ալ-Բաղդադիի մահից հետո ԻՊ-ում տեղի ունեցած պառակտման մասին:
Աղբյուրները նաև պնդում են, որ այժմ քաղաքում իրականացվում են Ալ-Բաղդադիի աջակիցների զանգվածային ձերբակալություններ:
Ավելի վաղ հաղորդվել է, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինները հաստատել են կազմակերպության ղեկավար Աբու Բաքր ալ-Բաղդադիի մահը: ԻՊ-ը հաստատել էր իր առաջնորդի մահը կարճ հայտարարությունով, «նոր խալիֆ» հռչակել և կոչ արել իր մարտիկներին «դիմադրել»:
Ավելի վաղ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունում հայտնել են, որ ալ-Բաղդադին հնարավոր է՝ զոհվել է մայիսի 28-ին Ռաքքայի արվարձանում Ռուսաստանի օդուժի հարվածի հետևանքով: Հարվածի ժամանակ սպանվել էր մոտ 330 ահաբեկիչ: