Երևան, 20.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Եթե դեղերը կարողանային խոսել. «Ուժեղ Հայաստանը» Խորհրդային ժամանակների «ամենաժողովրդական արտադրանքներից» մեկը. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (17 հոկտեմբերի). Գործարկվել է աշխարհի առաջին ավտոմատ համակարգով բջջային կապը. «Փաստ» Գյումրու ուժը երբեք չպետք է առիթ լինի նրան միայնակ թողնելու․ դուք արժանի եք բարեկեցիկ ու զարգացած քաղաքի․ Սամվել Կարապետյան Էլի ձախողում. ինչպե՞ս դիմակայել լրջագույն վտանգներին. «Փաստ» Պետություն պետության ներսում. ի՞նչ կշահի Հայաստանը և ի՞նչ կկորցնի. «Փաստ» Եվրամիությանը միանալու ճանապարհը բախվել է անսպասելի խոչընդոտի. «Փաստ» «Արտուշիցս հետո երեխաներս և թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». կամավոր Արտուշ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 2-ին. «Փաստ» Կներդրվի դրոշմավորման փորձնական համակարգ. ո՞ր ապրանքատեսակներին այն կվերաբերի. «Փաստ» Զբոսաշրջության խաբուսիկ աճն առանց առաջընթացի. ինչո՞ւ չենք կարողանում մեր ունեցածը մատուցել աշխարհին. «Փաստ»


Հայ գործարարները պետք է ակտիվ լինեն ղազախական շուկայում հայկական ապրանքը առաջ մղելու գործում. դեսպան

Ղազախստանի շուկան մեծ հնարավորություններ ունի, և հայ գործարարները պետք է ակտիվ լինեն այս շուկայում հայկական ապրանքը առաջ մղելու գործում: Այս մասին  նշեց Ղազախստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Արա Սահակյանը:

-Պարոն դեսպան ինչպե՞ս կգնահատեք հայ-ղազախական հարաբերությունների ներկա մակարդակը:

- Անկախության նվաճումից ի վեր հայ-ղազախական հարաբերություններն, ընդհանուր առմամբ, բնութագրվում են որպես բարեկամական և դաշնակցային: Նախնական փուլի համեմատ այդ հարաբերությունները զարգացում են ապրել, խորացել, ամրապնդվել են` ընդգրկելով միջպետական հարաբերությունների հնարավոր բոլոր ոլորտները: Մեր պետությունների, կառավարությունների, արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարների միջև գոյություն ունի մշտական քաղաքական երկխոսություն և պետք է նկատել, որ դրանք շատ ավելի խոր են ու առաջանցիկ, քան միջպետական հարաբերությունների մյուս մակարդակներում ու քաղաքացիական հասարակության կառույցների միջև է: Նկատի ունեմ հետևյալ հանգամանքը. Հայաստանը գտնվում է Ղազախստանի հետ այնպիսի խոշոր ինտեգրացիոն տնտեսական կառույցի կազմում, ինչպիսին է Եվրասիական տնտեսական միությունը, այնպիսի ռազմաքաղաքական դաշինքում, ինչպիսին ՀԱՊԿ-ն է, համագործակցում է ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի, ԱՊՀ-ի և այլ միջազգային ու տարածաշրջանային կազմակերպություններում: Դրանք դինամիկ ու բազմավեկտոր փոխգործակցության քաղաքական, ռազմաքաղաքական, տնտեսական  հարթակներ են, որտեղ տեղի է ունենում միջազգային օրակարգի շրջանակներում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող խնդիրների շուրջ դիրքորոշումների, տեսակետների փոխանակում, համաձայնեցում, համակարգում:

Իսկ ահա՛ առևտրատնտեսական, հումանիտար ոլորտում հայ-ղազախական շփումները չեն համապատասխանում և՛ եղած ներուժին, և՛ քաղաքական ու բարձր մակարդակի փոխվստահելի երկխոսությանը, որ գոյություն ունի, ինչպես վերը նշեցի, մեր երկու պետությունների միջև: Դեսպանությունն, անշուշտ, ջանքեր գործադրում է հատկապես փոխադարձ ապրանքաշրջանառության աշխուժացմանը նպաստելու ուղղությամբ: Հանրապետության Նախագահը օտարերկրյա պետություներում Հայաստանի դիվանագիտական առաքելությունների առջև խնդիր է դրել՝ շոշափելի արդյունքների հասնել դիվանագիտության տնտեսական բաղադրիչի աշխուժացման գործում: Ընթացիկ տարվա մարտին կայացած դեսպանահավաքի ժամանակ ՀՀ վարչապետը նույն առաջադրանքը քննության դրեց գործնական-կազմակերպական մակարդակում: Ուրեմն, երկկողմ տնտեսական կապերի զարգացման խնդիրները մեր ամենօրյա աշխատանքի կենտրոնում են. Հայաստանի արտգործնախարարությունը բոլոր մակարդակների դիվանագետների աշխատանքում զգալի նշանակություն է տալիս հենց տնտեսական կապերի աշխուժացմանը, արտասահմանյան ուղղակի ներդրումների ներգրավմանը, նորագույն տեխնոլոգիաների, ինովացիաների ներդրմանը:

Սա՝ առհասարակ, իսկ դիցուք հայ-ղազախականի փոխհարաբերությունների մասով սխալված չեմ լինի, եթե նկատեմ, որ վերջին տասը տարիներին շփումներն աշխուժացել են: Նախորդ տարի սպասվում էր ՂՀ Նախագահ Նազարբաևի պաշտոնական այցը Հայաստան: Այն հետաձգվեց նրա առողջական խնդիրների պատճառով: Այցը մնում է երկկողմ հարաբերությունների օրակարգում: Հայաստանը պատրաստ է ընդունել Ղազախստանի նախագահին:

-Պարոն դեսպան, ձեր գնահատմամբ, ընդհանուր առմամբ, Ղազախստանն ինչպիսի քաղաքականություն է վարում:

-Ղազախստանը նախաձեռնողական արտաքին քաղաքականություն է վարում: Եվ օրինակները բազում են: Ղազախստանն ընտրվեց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամ և Հայաստանը, որպես բարեկամ երկիր, աջակցեց այդ ընտրությանը:

Մենք ուրախանում ենք բարեկամ Ղազախստանի ոչ միայն տնտեսական վերելքով, իրականացվող լայնամասշտաբ ծրագրերով, սոցիալական խնդիրների հաղթահարման ուղղությամբ ձեռնարկվող, մարզերի համաչափ զարգացման և, իհարկե, կոռուպցիայի դեմ պայքարի ջանքերով:  Ղազախստանին հաջողվել է բևեռել իր նկատմամբ ընդհանուր հետաքրքրություն, անառարկելի է նրա աճող միջազգային հեղինակություն: Ի դեպ, նկատելի է երկրի քաղաքական ղեկավարության հավակնոտ նախաձեռնություններին ցուցաբերվող հասարակական աջակցությունը: Երկրի յուրաքանչյուր նվաճմամբ հպարտության զգացումը սնունդ է տալիս հատկապես ղազախական երիտասարդության հայրենասիրությանը:  Քաղաքական վերնախավն էլ, իր կողմից, ծրագրված աջակցում է ազգային զարթոնքին, կրոնական, ազգամիջյան հանդրուրժողականությանը, արդի կրթական ստանդարտներին, մշակութային արժեքներին հաղորդակցմանը: Այս օրերին, տեսե՛ք ինչ ջերմությամբ են նրանք վերաբերվում միջազգային մասնագիտացված ցուցահանդեսի անցկացմանը: Բոլորի շուրթերին է՝ «Astana Expo 2017»:

-Դուք նշեցիք,  որ տնտեսական ցուցանիշները չեն համապատասխանում քաղաքական երկխոսության մակարդակին: Ասացեք խնդրեմ, երկու երկրների առևտրաշրջանառության ի՞նչ տվյալներ ունենք: ԵԱՏՄ-ին անդամակցելուց հետո ինչպիսի՞ դինամիկա կա:

- Նախորդ տարվա արդյունքներով առևտրաշրջանառության ծավալը կազմել է 3,3 մլն ԱՄՆ դոլար: 2015-ին մոտ 5 մլն էր: Մինչ ճգնաժամային շրջանում այս ցուցանիշը բարձր է եղել և մոտեցել է մինչև  20 մլն-ի: Ի դեպ, Հայաստանից արտահանումը կազմում է նշված ծավալի մինչև 80 տոկոսը: Տեսնում եք՝ նվազումն ակնբախ է: Փոխադարձ ներդրումները չնչին թիվ են կազմում: Ոմանք փորձում են դա բացատել մեր աշխարհագրական դիրքով, դրանից բխող օբյեկտիվ գործոններով: Կարծում եմ՝ դա ոչ թե պատճառ է, այլ պատրվակ: Մենք և ղազախներն աշխատում ենք, առևտուր անում շատ ավելի հեռու ընկած երկրների հետ...

-Այդ դեպքում ո՞րն է պատճառը: Այստեղ ի՞նչ խնդիրներ եք տեսնում:

-Եթե նայենք խնդրին ոչ դիվանագիտորեն, ոչ՝ «մունդիրի» տեսանկյունից, որպես Հայաստանի պարզ քաղաքացի, ապա կարող եմ ասել՝ մեր գործարարներից շատերը ջանք չեն գործադրում ղազախական շուկան ուսումնասիրելու և մտնելու համար: Հավանաբար, դրա պատճառներից մեկն այն է, որ գործարար շրջանակներում ընդունված չէ անծանոթ շուկաներ մտնել, բիզնես ռիսկի դիմել: Չօգտագործել ղազախական շուկայի հնարավորությունները՝ ճիշտ չէ: Երկիրը հարուստ է ոչ միայն ածխաջրածիններով, այլև գունավոր մետաղների ողջ շարքն այստեղ կա: Վերջին 25 տարվա ընթացքում 265 մլրդ դոլարի ուղիղ արտասահմանյան ներդրում է արվել: Բայց երկրում կա բարձրորակ աշխատուժի կարիք, ցանկություն, ձգտում աշխատելու գործընկերների հետ: Տարօրինակ է, որ վերամշակված գյուղմթերքների ոլորտը (որով շատ հպարտանում ենք) ծուլորեն է մոտենում ղազախական շուկային: Մինչդեռ այստեղից հետաքրքրության ազդակները մշտական են: Բացի մեկ-երկու ընկերությունից, մի քանի բնական հյութերից, այլ հայկական ապրանք ներկայացված չէ այստեղ: Բացառությամբ, անշուշտ, «Արարատ» կոնյակի, որը աշխատում է համակարգված ու բարձր ստանդարնտներին համապատասխան:

Այս բացերը լրացնում են Ղազախստանում հաստատված հայերը, որոնք հայկական ապրանք են արտադրում՝ ամենուր հանդիպում են հայկական լավաշ, պանիր, թան, չորացրած մրգեր, անգամ՝ բաստուրմա:

Հայ-ղազախական ապրանքաշրջանառության մեջ չերևացող մի «տող» կա, Հայաստանից Ղազախստան արտահանվող աշխատուժը: Այստեղ գործում են մասնավոր ճանապարհաշինական ընկերություններ, որոնք սեզոնային աշխատանքում ներգրավում են մեծաքանակ հայաստանցի աշխատողների:

Գործնական առումով, հավանաբար, ճիշտ կլինի որպես առաջին քայլ հայաստանցի գործարարները համախմբվեն ըստ որևէ հեռանկարային ուղղության ու այստեղ ներկայացուցչություն հիմնեն՝ ղազախական շուկա մուտք գործելու նպատակով: Դա կարող են անել ոչ միայն գյուղմթերք վերամշակող ձեռնարկությունները կամ նրանց արտադրանքի մեծածախ առևտրով զբաղվող ընկերությունները, այլև շինանյութերի արդյունաբերության ոլորտի առաջատարները: Մատների վրա կարող ենք հաշվել այն գործարարներին, որոնք տեղում են զբաղվում հայկական ապրանքները առաջ մղելով: Ոչ մի արդարացում չի կարող լինել նրան, որ ղազախական շուկայում՝ մոլդովական և վրացական գինիների անվերջ շարանում տեղ չունի հայկական գինին: Քաղցրահամ ջրերի, կովկասյան բուժիչ ջրերի, «Բորժոմիի» կողքին չես տեսնի հայկական ոչ պակաս համարժեքները:

-Պարոն դեսպան, մայիսին գործարկվեց Երևան-Աստանա ուղիղ չվերթը, ի՞նչ հեռանկարներ եք տեսնում այս ուղղությամբ:

-Այո, Երևան-Աստանա ուղիղ չվերթը գործարկվեց մայիսի 31-ին: Այն տեղեկությունները, որոնք ես հավաքում եմ ուղևորահոսքի հետ կապված, հույս են ներշնչում, որ այս հնարավորությունը կօգտագործվի ինչպես ուղևորափոխադրումների, այնպես էլ բեռնափոխադրումների ծավալների ընդլայնման նպատակով: Ուղիղ չվերթը կարող է ազդակ լինել զբոսաշրջության զարգացման համար: Զբոսաշրջությամբ զբաղվող հայկական ընկերություններին հորդորում եմ՝ Հայաստանից արտասահման զբոսաշրջիկներ տանելուն զուգահեռ լրջորեն ուսումնասիրել Ղազախստանից դեպի Հայաստան զբոսաշրջության պահանջարկը, դրա կառուցվածքը, շաղկապվածությունը տարածաշրջանային երթուղիների հետ: Այստեղ ուշագրավ «անակնկալներ» կան թաքնված. Ղազախստանում ամուր և վճարունակ է այն սերունդը, որը լավ հիշում է Ջերմուկի և Արզնիի առողջարանները, որը հիացմունքով է խոսում Սևանի ափին անցկացրած հանգստի մասին:

-Պարոն դեսպան, ի՞նչ տեղեկություններ կհաղորդեք հայ համայնքի մասին, հայապահպանության ի՞նչ խնդիրներ եք տեսնում:

-Այս տարածքներում առաջին հայերը հայտնվել են գաղութացման նպատակով առաջ շարժվող ռուսական զորքերի հետ: Հաջորդ ալիքը 1930-ական թվականներին բորբոքված ամբողջատիրության բռնարարքների շրջանն էր, երբ խորհրդային Կենտրոնը Ղազախստանը վերածվել էր համակենտրոնացման ճամբարի: Տեղի փոքրաքանակ հայությանը նոր շունչ տվեցին հետպատերազմյան տնտեսական վերականգնման, խոպան հողերի յուրացման մեծ ծրագրերի մասնակիցները: Բուհերի հարյուրավոր հայ շրջանավարտներ որպես աշխատանքի վայր էին ընտրում զարգացող Ղազախստանը: Հիմա արդեն շարժման մեջ է երրորդ ալիքը՝ աշխատանքային միգրանտները:

Ղազախստանում հատուկ ուղեգիծ է կենսագործում ազգային փոքրամասնությունների հետ աշխատանքներում: Դրանք ուղղորդվում են «Ղազախստանի ժողովրդի վեհաժողով» կոչվող կառույցի կողմից:

Հայապահպանության գլխավոր գործոնը Մայր Հայաստանի հետ կենդանի կապն է: Բազում հայ ընտանիքներ ամառն անցկացնում են Հայաստանում: Լավ, թե վատ՝ շատ են խառնամուսնությունները: Հայերի պաշտոնական թիվը 25 հազար է, բայց մինչև 35 հազարի հասնում է սեզոնային շարժի գագաթնակետին: Բոլոր մարզային կենտրոններում կան հայկական մշակութային միություններ: Կան կիրակնօրյա դպրոցներ, պարախմբեր, պատանեկան խմբակներ` ըստ նախասիրությունների: Իհարկե, հասկանալի է վիճակը, երբ մարզում ապրում է 1000 հայ, իսկ կիրակնօրյա դպրոց է հաճախում 15-20 աշակերտ ...

Խոսել հայ համայնքի հետ աշխատանքի մասին ու չնշել այդ ուղղությամբ Սփյուռքի նախարարությունից եկող մշտական դրական ազդակները, կլիներ չարդարացված բացթողում: Ցանկացած նախաձեռնություն, հարցադրում նախարարությունը արագ ընկալում և արձագանքում է: Գիտեք, դա հաճախ մակերևույթի վրա չերևացող, շատ անգամ չթմբկահարվող ամենօրյա գործ է: Նույն կերպ են աշխատում նաև կրթության և գիտության, մշակույթի նախարարությունները:

Ընդհանուր առմամբ, հայկական համայնքները ամուր են: Հայերենը շատերի համար ընտանիքի լեզուն է: Մերոնք դիտում են հայկական հեռուստաալիքներ, այցելում Հայաստան, ուրախանում Հայրենիքի հաջողություններով ու, ինչպես ամենուր, համախմբվում տագնապի ժամին:

Հարցազրույցը` Աննա  Գզիրյանի

Հոկտեմբերի 20-ին, 21-ին, 22-ին և 23-ին լույս չի լինելուՊրոցեսներն այնքան արագ կարող են զարգանալ, որ Փաշինյանը կզարմանա՝ ոնց ստացվեց. Մարիաննա ՂահրամանյանԹրամփը կարծում է, որ Զելենսկին չի ցանկանում կանգնեցնել պատերազմըԱլ-Ահլին կամային հաղթանակ տարավ Ալ-Ֆեյհայի նկատմամբ․ Սպերցյանը մասնակցեց խաղինՄատենադարանն ու Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսարանը քննարկել են համագործակցության նոր ծրագրերը2027 թ.-ի հունվարի 1-ից առողջության ապահովագրությանը կարող եք միացնել նաև ձեր հարազատներին. որքա՞ն պետք է վճարեքԻնչ եղանակ է սպասվում հոկտեմբերի 20-ից 23-ինԴադիվանքի գմբեթավոր փոքր եկեղեցու խաչքարերն ու ադրբեջանական քացախըԲելառուսն արգելել է Լատվիայից մի շարք ապրանքների ներմուծումըBloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի»Աղվերանի անտառում հայտնաբերվել է քաղաքացու մարմինԶանգեզուր համայնքում նկատվել է ընձառյուծ, որին կոչել են Աղասի անվամբՎեգա ընկերությունը COP17-ի մասնակիցՌեսուրսներից դեպի նոր հնարավորություններ. Կայացավ Mining Armenia Forum-ըԻդրամն ու IDBank-ը մասնակցեցին COP17-ում «Իմ անտառ Հայաստանի» տաղավարի բացմանըԵրբ Ալիևը պահանջում է փոխել դիրքորոշումը, Փաշինյանն իսկույն կատարում է շեֆի հրամանը․Ուժեղ ՀայաստանԵգիպտոսը որոշել է զորքեր տեղակայել՝ Սաուդյան Արաբիան պաշտպանելու համարԻնչո՞ւ Փաշինյանը մերժեց պատերազմը դադարեցնելու առաջարկը․ ո՞րն էր իրական պատճառը. Էդուարդ ՇարմազանովՈղբերգական դեպք, ծննդկանի հարազատներն Ապարանի հիվանդանոցի մանկաբարձ-գինեկոլոգին են մեղադրումԷրիկ Առստամյանի առաջին պրոֆեսիոնալ մենամարտն ու առաջին նոկաուտըՍևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը հոկտեմբերի 12-18-ըՌուբիոն փորձում է ամրապնդել ԱՄՆ-ի դիրքերը Կենտրոնական ԱսիայումՓաշինյա՛ն, դադարի՛ր Տիգրանաշենն անվանել Քյարքի, այն հայկական տարածք է. Ավետիք ՉալաբյանՏեղի է ունեցել «Vedi Central Residence» բնակելի համալիրի հիմնարկեքըԱյլևս ստիպված չեք լինի արտերկրում գտնվող հարազատներից դեղորայք խնդրել. տեսանյութԻշխանությունները թշնամու կատարած ցանկացած արարք ամեն գնով արդարացնում են. Արմեն ՄանվելյանԳյուղացիների խնդիրները կարող ենք լուծել միայն խոշորացման և համակենտրոնացման ծրագրերով. Հրայր ԿամենդատյանԿանաչ ֆինանսավորումից մինչև պատասխանատու բիզնես. Կոնվերս Բանկը՝ COP17-ում Առաջիկայում ավելի ինտենսիվ ու մասշտաբային կերպով, այդ ամենի առանցքը դառնալու է հենց արհեստական բանականություն. Արտակ ԶաքարյանՄիգրանտներ եվրոպական ապագայի դիմաց. ի՞նչ գին է պատրաստ վճարել Հայաստանը Յունիբանկը Agents for Impact GmbH-ի կողմից ստացել է կենսակայունության համապատասխանության վարկանիշ Ընտրություններն ապացուցեցին, որ խոր անդունդ կա կառավարության և ժողովրդի միջև. Մենուա ՍողոմոնյանUcom-ը` Երևանի բնապահպանական սիմպոզիում 2026-ի ռազմավարական գործընկեր Ուժեղ Հայաստանը շարունակելու է հոգ տանել մեր հայրենակիցների բարեկեցության մասին. Նարեկ ԿարապետյանԵս Երևանում եմ, բայց Բաքվում մեր հայրենակիցներն ամբողջությամբ մեկուսացված են. Գագիկ ԾառուկյանՀոգա՛ բնության մասին Team-ի հետ. COP17-ի շրջանակում ընկերությունը հանդես է գալիս բնապահպանական արշավով Պետք է հստակ ֆիքսել, որ Փաշինյանը խախտում է Սահմանադրությունը և մի շարք օրենքներ. Աննա ԿոստանյանԱմուլսարի հանքարդյունաբերական ծրագրի բնապահպանական ռիսկերը կներկայացվեն COP17-ի Կանաչ գոտում. Լիանա ՄարտիրոսյանՇարունակում ենք մեր հանդիպումները Գավառ համայնքի բնակավայրերում. Աննա ԿոստանյանԳավառի մեր մարտական թիմով՝ Սարուխանում իրականացրած հզոր քարոզարշավից հետո՝ նրա նորակառույց եկեղեցու բակում. Ավետիք ՉալաբյանԱյն մասին, թե ինչու բռնապետի կամակատարները չպետք է խուսափեն նրա ապօրինի հրահանգները կատարելու համար պատասխանատվությունից. Ավետիք ՉալաբյանԼավրովի հայտարարությունից մինչև Եվրոպայի ռազմականացում․ ո՞ւր է տանում այս ճանապարհը. Մհեր ԱվետիսյանԶՊՄԿ-ն երրորդ տարին անընդմեջ Mining Armenia Forum-ի ռազմավարական հովանավորն ու գլխավոր կազմակերպիչն էԳյումրու շարունակական զարգացումն ուժեղ, բարեկեցիկ և անվտանգ Հայաստանի մեր տեսլականն է. տեսանյութՈ՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Աշոտ Մարկոսյանի կյանքի կարգախոսըԵթե դեղերը կարողանային խոսել. «Ուժեղ Հայաստանը»Լեռներում տեղացել է սեզոնի առաջին ձյունը․ ՀունաստանՖրանսիայի ՆԳՆ-ն հաստատել է հոկտեմբերի 17-ի բողոքի ցույցերին ավելի քան 500 հազար մարդու մասնակցությունըՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար«Ռոսատոմը» ՀՀ-ից դրական ազդակներ է ստանում Հայկական ԱԷԿ-ի էներգաբլոկի կառուցման առաջարկի առնչությամբ. Լիխաչով