Երևան, 13.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ինչո՞ւ է ամենահայտնի գայլիկոններից մեկը հենց պարույրաձև. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (13 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ).Անցում հին տոմարից նորի. «Փաստ» Ինչպիսի՞ գիտություն է պետք պետությանը՝ ուժե՞ղ, թե՞ «հնազանդ». «Փաստ» Գործում է իր թուրք «կուրատորների» միջոցով. «Փաստ» «Պետք է ուժեղ լինենք, որ տղայիս ապրեցնենք». Մայիս Հովսեփյանն անմահացել է հոկտեմբերի 21-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... երեքուկես ամիս անց. «Փաստ» Հաշվառման քանի՞ հասցե կարող է ունենալ քաղաքացին. «Փաստ» Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ» «Մեզ ներքաշում ենք բազմաթիվ խնդիրների մեջ». «Փաստ» Երկու լարի վրա խաղալու անհնարինությունն ու քաղաքական դաշտի «արատավոր կծիկը». «Փաստ» Ինչի՞ մասին է խոսում սահմանային գոտում նկատվող ակտիվությունը. «Փաստ»


Բավականաչափ քանակի և որակի զենք, գումարած խելացի ու աննահանջ մարտիկներ՝ ահա հաջողության գրավականը. նախագահը՝ «Պատիվ ունեմ», «Ես եմ» ծրագրերի մասին

Հանրապետության Նախագահ, Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանն այսօր պաշտպանության նախարարության Դիլիջանի «Լեռնային Հայաստան» առողջարանում մասնակցել է «Դիտակետ», «Պատիվ ունեմ» և «Ես եմ» ծրագրերի հանրային քննարկումների ամփոփմանը:

Պաշտպանության, կրթության և գիտության նախարարները, հանրային քննարկումներն իրականացնողները, ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանի կուրսանտները, քննարկմանը հրավիրված մի շարք բուհերի ուսանողներ և զորամասերի հրամանատարներ մտքեր են փոխանակել հանրային քննարկումների արդյունքների շուրջ, իրենց տեսակետներն ու առաջարկությունները ներկայացրել: Զեկուցվել են նաև Հայաստանի գրեթե ամբողջ տարածքում անցկացված այդ քննարկումների ժամանակ հանրության տարբեր շերտերից՝ մտավորականներից, ազատամարտիկներից, գործարարներից, լրատվամիջոցների ներկայացուցիչներից, երիտասարդներից, հասարակական կազմակերպություններից ստացված գնահատականները, դիտողություններն ու առաջարկները: 

Այս մասին տեղեկացնում է ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը։

Նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը ներկայացնում ենք ամբողջությամբ. 

«Բարև ձեզ, հարգելի՛ գործընկերներ:

Այս հանդիպման և քննարկումների փաստը, իմ կարծիքով, ինքնին խոսուն է: Առաջ քաշված ծրագրերը և դրանց հանրային քննարկումների ընթացքը գալիս են ապացուցելու, որ մենք հետևողականորեն իրականացնում ենք Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զարգացման և ամրապնդման քաղաքականությունը:

«Դիտակետ», «Պատիվ ունեմ», «Ես եմ» ծրագրերը կոչված են ստեղծագործաբար լուծելու առկա խնդիրները: Բնականաբար, այս խնդիրները նոր չեն ի հայտ եկել՝ դրանք վաղուց կային, բայց կարծում եմ՝ նոր են և տեղին են առաջարկվող լուծումների մեծ մասը:

Մեզնից շատերը բազմիցս ասել են, որ Հայաստանի բանակը ժողովրդական բանակ է և որ՝ մեր բանակը, իրոք, մեր ժողովրդի բանակն է: Պաշտպանության նախարարի առաջարկած ծրագրերը գալիս են ամրագրելու այս իրողությունը: Այս առումով հատկապես կարևորում եմ այն հանգամանքը, որ լրացուցիչ խրախուսման և պաշտպանվածության հնարավորություններ են ստեղծվում մեր զինծառայողների համար:
Այս ծրագրերի միջոցով բանակը շարունակաբար ամրապնդվում է որպես մեր հասարակության սոցիալական շարժունակության կարևոր խթան: Մշտապես բողոք կար, որ այսպես կոչված «սոցիալական վերելակները» բացակայում են մեր հասարակության մեջ: Այսինքն՝ սկզբնական հնարավորությունները բացակայում են, և սա բնորոշ է ոչ միայն Հայաստանին, այլև շատ ու շատ երկրների: Այս առումով մեր երկիրը համաշխարհային միտումների համատեքստում է: 

Հատկապես «Ես եմ» և «Պատիվ ունեմ» ծրագրերի միջոցով մենք այժմ նոր հնարավորություններ ենք ստեղծում մեր երիտասարդության համար: Առաջարկված լուծումները ճկուն են և երկարաժամկետ, իսկ դրանց նպատակներն են՝ երիտասարդների համար լավագույն պայմաններ ստեղծելը, նրանց կրթական աճը խրախուսելը և նրանց ապագան Հայաստանի հետ կապելը: Պաշտպանության նախարարությունը երիտասարդության և սպորտի նախարարություն չէ, և նրա նպատակը միայն երիտասարդներին որևէ կերպ խթանելը չէ: Անշուշտ, այստեղ կա շատ մեծ շահ՝ ելնելով զինված ուժերի կարիքներից, բայց այս երկուսի համադրումը, կարծում եմ, շատ օգտակար կլինի մեզ համար: 

Ես վստահ եմ, որ առաջարկված լուծումները շատ արագ դրական արդյունքներ են տալու: Հուսով եմ, որ հեռու չէ այն օրը, երբ երիտասարդ ընտանիքները կկարողանան իրենց սեփական օջախները ստեղծել հենց այս ծրագրերի շնորհիվ, իսկ ես ու Վիգենն էլ, եթե ձեզնից որևէ մեկը կցանկանա մեզ հետ ընկերանալ, կմասնակցենք նրանց բնակարանամուտների հաճելի արարողություններին: Վստահ եմ, որ գալիք տարիներին մենք լսելու ենք բազմաթիվ նոր փոքր ու միջին ձեռնարկություններ ստեղծելու մասին, որոնք ստեղծվելու են հենց այս ծրագրի շահառուների կողմից:

Մեր բանակի միջոցով ստեղծում ենք նոր սերնդի մտավորականներ, մասնագետներ, մեր հասարակության նվիրյալներ: Եվ այդ նոր սերունդը ծնվում և կոփվում է հենց ծառայության մեջ: Պետությունը, անշուշտ, շարունակելու է խրախուսել և փայփայել իր այդ քաղաքացիներին: Նրանք մշտապես մնալու են մեր ուշադրության կենտրոնում և արժանացել ու արժանանալու են մեր հատուկ հոգատարությանը:

Այսօր՝ մինչ այստեղ գալը, առաջնագծում էի, և, բնականաբար, հանդիպեցի բազմաթիվ երիտասարդ զինվորների ու սպաների հետ: Փա՛ռք մեր ժողովրդին, որ այդպիսի զավակներ ունի, ուղղակի փայլուն տղաներ են: Քիչ առաջ հեռուստաընկերություններից մեկին տված հարցազրույցի ժամանակ ես ասում էի, որ, իրոք, մեր զինվորներն ու սպաները շատ տոկուն են, քաջարի, բայց, այնուհանդերձ, զուտ տոկունությամբ, քաջությամբ, կարգապահ լինելով հնարավոր չէ մարտական խնդիրներ լուծել. մարտական խնդիրը լուծվում է այս հարթություններով, երբ ունես բավարար չափով սպաներ: Իհարկե, նաև փա՛ռք մեր ժողովրդին, որ, իր բերանից կտրելով, հնարավորություն է ընձեռնում այս փայլուն սերնդի համար ապահովելու այս ամենը: 

Հարգելի՛ գործընկերներ,

Մեր կառույցները՝ այսպես կոչված «ուժային» կառույցները մշտապես կարող են գայթակղություն ունենալ, որ իրենց բոլոր աշխատանքները, իրենց գործունեությունը գաղտնագրեն, գաղտնիության շղարշով պատվեն: Իհարկե, զուտ ռազմավարական ծրագրերի առումով միգուցե անհրաժեշտություն կա այս կառույցներում ունենալ գաղտնապահության այդպիսի ռեժիմ, սակայն ամեն ինչ գաղտնիության շղարշով պատելը հաճախ կարող է թերությունները կոծկելու և լայն հասարակությունից խնդիրներն ու թերությունները թաքցնելու հարմար պատրվակ լինել: Ես կարծում եմ, որ մենք այդ գայթակղությունը հաղթահարել ենք և մերժել ենք վաղուց ու փորձում ենք մեր բանակի խնդիրները, հարցերը հասու դարձնել մեր հասարակությանը, որովհետև ոչ մի սուտ, ոչ մի կեղծիք ուղղակի չի կարող ամոքել կորստի վերքերը, իսկ նման ստերի բացահայտումը միշտ կարող է հիասթափության մեծ աղբյուր դառնալ հասարակության համար:

Հենց այդ պատճառով էլ մենք որդեգրել ենք բոլոր հարցերը բարձրաձայնելու և անկեղծորեն քննարկելու քաղաքականությունը: Քննարկումն այս պարագայում, իհարկե, ինքնանպատակ չէ՝ այդ խնդիրները բացահայտելու և լուծելու միջոց է: Մեր փորձն ապացուցում է, որ քննարկումները, որպես կանոն, հանգեցնում են արդյունավետ լուծումների: Այս ոճն ամբողջությամբ արտացոլում է մեր ժողովրդի ազատության ոգին, և վստահ եմ, որ այդ ոգին և համարձակությունը հայրենիքի պաշտպանությանը նպաստող ամենակարևոր խթաններն են: 

«Դիտակետ» ծրագրի շրջանակներում ուսումնասիրության կենթարկվի բանակում առկա իրավիճակը: Այդ նպատակով հարցումներ կիրականացվեն զորացրված զինծառայողների շրջանում, և ձեռնարկվելու են բոլոր միջոցները հարցվողների անկաշկանդությունն ապահովելու համար: Այս ծրագրով կարողանալու ենք վեր հանել ծառայության ընթացքում կոնկրետ տեղերում զորացրված երիտասարդների նկատած թերությունները և հստակ մեխանիզմներ մշակել դրանք շտկելու ուղղությամբ։ Այս գաղափարը եկել է այն բանից հետո, երբ բազմաթիվ հանդիպումների ժամանակ մեր զինծառայողները, ովքեր շատ լավ էին ծառայում, ասում էին, թե ամեն ինչ լավ է: Մի կողմից, իհարկե, բոլոր պարագաներում որքան էլ զինվորը քաջ և կարգապահ լինի, ինչ-որ տեղ մտավախություն ունի, որ եթե թերության մասին խոսի, ապա հրամանատարի կարծիքն իր մասին կարող է փոխվել: Տարբեր հարցերով կարող են կաշկանդված լինել, իսկ երբ մարդն արդեն զորացրված է, ինչպես ասում են՝ արդեն ուսադիրների ներքո չէ, նա շատ հանգիստ, ազատ կարող է խոսել ոչ միայն խնդիրների, այլ նաև այն հանգամանքների մասին, որոնք կարող են նպաստել է՛լ ավելի լավ ծառայելուն: 

Կարծում եմ՝ երեք ծրագրերն էլ շատ նորմալ են և լավն են: Այս ծրագրերը միավորում է մի հանգամանք՝ մարդու հանգամանքը. երեքի հիմքում էլ մարդն է՝ այն զինվորն է, այն սպան, որ ապահովել է և պիտի ապահովի մեր երկրի անվտանգությունը:

Իհարկե, որևէ կասկած չկա, որ մեր բանակը օր-օրի ուժեղանում է: Ձեռք են բերվում նոր զենքեր, նոր զինատեսակներ: Այսօր մեր զինված ուժերի հագեցվածությունը, կահավորումն ու հանդերձանքը բավարար մակարդակի վրա են, և բավարար են լուծելու բոլոր այն ռազմական խնդիրները, որ կարող են դրվել մեր բանակի առջև: Քիչ առաջ ավարտված հարցազրույցի ժամանակ ես խոսում էի նաև այդ մասին, որովհետև հարցը հետևյալն էր՝ ի՞նչ նկատի ունեի, երբ ապրիլյան իրադարձությունների ժամանակ Գերմանիայում հարցազրույց տալիս ասել էի, որ մեր զինվորները կռվում են 80-ականների զինատեսակներով: Նախ կոնտեքստն էր մի փոքր այլ, և երկրորդ՝ որովհետև աշխարհում չկա մի բանակ, որը կունենա բոլոր ժամանակակից զինատեսակները: Չկա՛ այդպիսի բանակ: Ո՛չ ամերիկյան բանակը, ո՛չ ռուսական և ոչ էլ որևէ այլ բանակ չի կարող ասել՝ ես ունեմ բոլոր ժամանակակից զինատեսակները, որովհետև որևէ բանակ, որևէ պետություն ի վիճակի չէ դա անելու: Բայց յուրաքանչյուր բանակ պետք է ունենա բավարար զենք և զինատեսակներ, որպեսզի կարողանա լուծել իր առջև դրված խնդիրները, և դա գնահատվում է ամբողջության մեջ՝ գումարած զինվորի բավարար չափով մարտական ունակությունները: Այսօր մեր բանակը ունի ոչ թե ամենաժամանակակից զինատեսակները, ես չեմ կարող այդպես ձևակերպել, ունի բավարար զինատեսակներ, բավարար զենք և զինամթերք, որպեսզի լուծի իր առջև դրված խնդիրները:

Մենք, իհարկե, չենք մոռանում, որ կռվի դաշտում գլխավոր գործող անձը մարդն է, հայ ռազմիկն է՝ իր մասնագիտական պատրաստվածությամբ, խելամտությամբ և խիզախությամբ: Բազմիցս շատ մարդիկ ասել են, և հիմա էլ ես կրկնում եմ, որ բոլոր այն ճակատամարտերում ու պատերազմներում, որտեղ մենք հաղթել ենք կամ հաջողություն ենք ունեցել, առաջին հերթին հաղթել ենք հենց մարդկային գործոնի շնորհիվ: Այստեղ էլ կան մարդիկ, ովքեր իրենց փորձով դա կարող են պնդել: Այո՛, նրանք իրենց անցած ճանապարհով դա ապացուցել են և հիմա էլ կարող են դա պնդել:

Բավականաչափ քանակի և որակի զենք ու զինամթերք, գումարած խելացի ու աննահանջ մարտիկներ. ահա հաջողության գրավականը, որին ես չեմ կասկածում»:

 

Օվեչկինին գիշերային ակումբի ցմահ անցաթուղթ են նվիրելՓաշինյանը զբաղված է ադրբեջանցի զինծառայողի փաստաբանությամբ՝ իր քաղաքացիների անվտանգությամբ զբաղվելու փոխարեն. Ուժեղ ՀայաստանԳյումրիի Հաղթանակ զբոսայգում ծառահատումների դեպքով հաղորդում է ներկայացվել Քննչական կոմիտե․ ԲԸՏՄԿոնգոյում էբոլայից 4315 մահ է գրանցվել, հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 8900-ը. ՄԱԿԱրամ Խաչատրյան փողոցի մի հատվածում կանգառը կարգելվիԵվրոպան ձեռնպահ է մնացել Ռուսաստանի հարցով Թրամփին ուղղակիորեն քննադատելուց․ NYTՊետք է խափանել ալիևյան սահմանադրության հանրաքվեի անցկացումը. Ավետիք ՉալաբյանՏԻՄ ընտրություններում հարկավոր է նվազեցնել ՔՊ-ի գերակշիռ ազդեցությունը. Մենուա ՍողոմոնյանՌուսական կողմը իր քայլերով աջակցում է գործող իշխանության ամրապնդմանը. Արմեն ՄանվելյանՆոր հնարավորություններ՝ Converse Trusted ֆինանսավորմամբ․ ALTECH GROUP-ի զարգացման ճանապարհըԻնչի՞ է ՔՊ-ն փակ ձևաչափով արցախցիների հետ հանդիպում, մենք պատրաստ էինք մասնակցել ՔՊ-ն չի պայքարում կոռուպցիայի դեմ, հակառակը՝ թաթախված է դրա մեջ Պայմանագիր են կնքել Սնուփ Դոգի համերգը ձախողած կազմակերպության հետ, էդ ի՞նչ ստանդարտով եք առաջնորդվոում Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղելԱթոռ, բազկաթոռ բառերը սխալ են թարգմանել, որ կարողանան հավելյալ գումար գրել. պատգամավոր Լուրջ, խնդրահարույց գումարների վատնման դեպքեր են բացահայտվել. պատգամավորների բացահայտումը «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորները հանդիպել են ՀՀ-ում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամիի հետ Ինչո՞ւ է ամենահայտնի գայլիկոններից մեկը հենց պարույրաձև. «Փաստ»Ներկայիս իշխանությունը միայն ձևացնում է, թե մեր երկրում տիրում են ժողովրդավարական կարգեր. Աննա Կոստանյան Team Telecom Armenia-ն՝ COP17-ի տեխնոլոգիական գործընկեր ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (13 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ).Անցում հին տոմարից նորի. «Փաստ»Կոռուպցիա՝ Հայաստանի քաղաքացիների կյանքի որակը լավացնելու փոխարեն. «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորների ասուլիսը Ի՞նչը պետք է լինի թվային հեղափոխության չափանիշը Այն մասին, թե ինչպես են Հայաստանի քաղաքացիները ստիպված լինելու ապահովել իրենց ընտանիքների անվտանգությունը Փաշինյանի իշխանության օրոք. Ավետիք ՉալաբյանԻնչպիսի՞ գիտություն է պետք պետությանը՝ ուժե՞ղ, թե՞ «հնազանդ». «Փաստ»Ինչպես Հայկ Ալոյանի ու իշխանության քաղաքական առևտրով Ամուլսարի շուրջ սառույցը «հալվեց» Պետք է ոտքի կանգնենք և թույլ չտանք բուհերի քանդումը. Ցոլակ ԱկոպյանԳործում է իր թուրք «կուրատորների» միջոցով. «Փաստ»Վարդան Ջհանյան․ Հայաստանի հանքարդյունաբերության նկատմամբ միջազգային հետաքրքրությունն աճում էԱյլընտրանք չկա ՌԴ-ի հետ ատոմակայանի կառուցմանը․ ի՞նչ եք առաջարկում՝ չունենա՞նք ատոմական «Պետք է ուժեղ լինենք, որ տղայիս ապրեցնենք». Մայիս Հովսեփյանն անմահացել է հոկտեմբերի 21-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... երեքուկես ամիս անց. «Փաստ»«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը հայտարարություն է տարածել Հաշվառման քանի՞ հասցե կարող է ունենալ քաղաքացին. «Փաստ»Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»«Մեզ ներքաշում ենք բազմաթիվ խնդիրների մեջ». «Փաստ»Երկու լարի վրա խաղալու անհնարինությունն ու քաղաքական դաշտի «արատավոր կծիկը». «Փաստ»Ինչի՞ մասին է խոսում սահմանային գոտում նկատվող ակտիվությունը. «Փաստ»Քննարկման առարկա է դարձել անվերապահ աջակցություն ցուցաբերելու մոտեցման նպատակահարմարությունը. «Փաստ»Ամուլսարի «սպանդը». ուրացման, էկոլոգիական հանցագործության և պետականության դեմ դավադրության մանիֆեստ. «Փաստ»Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»Ձայների «փոշիացման» քաղաքական գինը. ինչպես արտախորհրդարանական ուժերն ապահովեցին իշխանության վերարտադրությունը և անցան հարմարավետ լռության. «Փաստ»Խաղաղություն՝ առանց զիջումների. ի՞նչ նոր ծրագիր է պատրաստում ընդդիմությունը. «Փաստ»Հոկտեմբերի 13/14-ին լույս չի լինելուԹոմաս Ադորյանը գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջԻսրայելցի նախարարը թիրախավորել է ԷրդողանինԱյս տարվա 9 ամիսներին Վրաստանում նավթամթերքի ներկրումը կրճատվել է 4.7%-ովՊայքարում ենք քաղաքացիների իրավունքների իրացման համար. Ուժեղ ՀայաստանԼավրով․ Ռուսաստանը մտադիր չէ հրաժարվել Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության նպատակներիցԵրզնկայի 900-ամյա հայկական Ապրանից վանքն այսօր կիսաքանդ էՀայտնի են արդյունքները Հայաստանի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի ավարտից հետո