Թրամփի վարչակազմը կարող է չինական ընկերությունների դեմ նոր պատժամիջոցներ սահմանել
ՄիջազգայինԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը կարող է չինական բանկերի եւ ընկերությունների դեմ նոր պատժամիջոցներ սահմանել, որոնք մի քանի շաբաթ շարունակ գործարքներ են կատարում Փհենյանի հետ։ Այս մասին հայտնում է Reuters–ը՝ վկայակոչելով ամերիկացի 2 բարձրաստիճան պաշտոնյաների։
Ենթադրաբար, ԱՄՆ պատժամիջոցները կվերաբերեն ոչ մեծ ֆինանսական հաստատություններին եւ ընկերություններին, որոնք կապված են Հյուսիսային Կորեայի միջուկային եւ հրթիռային ծրագրերի հետ։ Աղբյուրը նշել է, որ պատժամիջոցները չեն վերաբերի չինական խոշոր բանկերին։
ԱՄՆ գործողությունների ժամկետն ու ծավալը զգալիորեն կախված կլինի այն հանգամանքից, թե Չինաստանը կարձագանքի ճնշմանը, որպեսզի Պեկինը Հյուսիսային Կորեայի դեմ ավելի խիստ քայլեր ձեռնարկի։