Ճապոնիայում հորդառատ անձրեւների պատճառով ամբողջությամբ տարհանում են քաղաքներից մեկը
ՄիջազգայինՃապոնիայի Այթի պրեֆեկտուրայի Ինույամա քաղաքի բոլոր 74 հազար բանկիչները հորդառատ անձրեւների պատճառով տարհանվում են։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով «Կիոդո» գործակալությունը։
Քաղաքի շրջանում հորդառատ անձրեւներ են՝ մեկ ժամում տեղումների քանակը հասել է 120 միլիմետրի, ինչը սողանքների սպառնալիք է ստեղծում։
Անցյալ շաբաթ հորդառատ անձրեւները հարավարեւմտյան Քյուսու կղզում բազմաթիվ սողանքների հանգեցրեցին։ Ավելի քան 30 մարդ է զոհվել։