«Ես օրերով խժռում էի եւ ավելի գիրանում». Գոհար Ավետիսյան
LifestyleՌուսաստանաբնակ հայտնի դիմահարդար Գոհար Ավետիսյանն էմոցիոնալ գրառում է արել Instagram-ում՝ իր 3 միլիոնից ավելի բաժանորդներին պատմելով իր գիրության մասին։ Հայտնի է, որ Գոհարը խիստ սննդակարգ է պահպանում, ինչի շնորհիվ արդեն 20 կգ նիհարել է։
Եվ, ահա, դիմահարդարը վերհիշել է այն ժամանակները, երբ չափից ավելի գեր էր եւ չէր գիտակցում այդ մասին.

«Հունվար, 2017։ Չեմ հավատում, որ սա ես եմ։ Բայց, հավանաբար, այն ժամանակ ես չեմ ցանկացել ընդունել ինձ ու իմ խնդիրը։ Ես օրերով խժռում էի եւ ավելի գիրանում։ Երբ ինձ ասում էին, որ ես գիրացել եմ, ես գնում էի եւ սկսում ավեի շատ ուտել։ Հավանաբար, այդ կերպ փորձում էի խեղդել վիրավորանքը։ Ուտելիքն ինձ հանգստացնում էր»,- հրապարակած լուսանկարը մեկնաբանել է նա։

Նշենք, որ Գոհար Ավետիսյանը վերջերս այցելել էր Թբիլիսի։ Այցը, սակայն, խափանվել էր նրա առողջական վիճակի վատթարացման պատճառով։ Գոհարին Վրաստանում վիրահատել էին։