Դալիթան ճանաչվել է Pierre Cardin բրենդի «Միսս Աշխարհ 2017» գեղեցկության, նորաձևության և տաղանդի հեղինակավոր մրցույթի հաղթող
LifestyleLife.panorama.am-ը գրում է.
Հուլիսի 7-11-ը Ֆրանսիայում կայացել է աշխարհահռչակ Pierre Cardin բրենդի «Միսս Աշխարհ 2017» գեղեցկության, նորաձեւության եւ տաղանդի հեղինակավոր մրցույթը, որտեղ հաղթողի տիտղոսին արժանացել է մեր երկրի ներկայացուցիչ երգչուհի Դալիթան՝ ստանալով Գրան Պրիի եւ դառնալով «Պատանի Միսս Տիեզերք 2017» տիտղոսակիր:
Life.panorama.am-ի հետ զրույցում Դալիթան պատմել է մրցույթի մանրամասների եւ զգացողությունների մասին:
.png)
«Երբ այս տարվա մայիսին մասնակցեցի Մալթայում կայացած European Beauty 2017 («Եվրոպայի գեղեցկուհի») մրցույթում եւ հաղթեցի, ինձ հրավիրեցին մասնակցել Pierre Cardin բրենդի «Միսս Աշխարհ 2017» գեղեցկության, նորաձեւության եւ տաղանդի մրցույթին: Իհարկե, ուրախությամբ, բայց նաեւ մեծ պատասխանատվությամբ մասնակցեցի՝ հույսով, որ կկարողանամ հաղթանակս կրկնել, եւ փաստորեն, այն ստացվեց ինձ մոտ»,- նշեց Դալիթան՝ հավելելով, որ շնորհակալ է դիզայներ Ֆաինա Հարությունյանին՝ իր համար գեղեցիկ ու յուրօրինակ զգեստ ստեղծելու համար: Ի դեպ, Ֆաինան արժանացել է շնորհակալագրի՝ որպես հայ դիզայներ, որն իր մասնակցությունն ու աջակցությունն է ունեցել մրցույթին:
Շարունակությունը՝ այստեղ: