Քլոե Քարդաշյանը՝ զուգընկերոջ հետ (ֆոտո)
LifestyleՀավատացեք, այս զույգի միջեւ ամեն ինչ լուրջ է (չնայած՝ ոչ ոք չի կարողանում հասկանալ հոլիվուդյան սիրավեպերն ու բաժանումները)։ Ամեն դեպքում, Քլոե Քարդաշյանի ու բասկետբոլիստ Տրիստան Թոմփսոնի հարաբերությունները կարող են հարսանիքով ավարտվել։

Զույգին նկատել են Կալաբասասում, երբ նրանք մարզումներից հետո ճաշի գնալիս են եղել։

Կապույտ լեգինսով եւ սեւ բաճկոնով հայուհին 26-ամյա սիրեցյալի հետ ուղեւորվել է դեպի իր Rolls-Royce-ը։

Իսկ երեկ երեկոյան Քլոեն իր տանը երեկույթ էր կազմակերպել՝ եղբորը՝ Ռոբ Քարդաշյանին ինչ-որ կերպ աջակցելու համար, որը նոր խնդիրների մեջ է արդեն նախկին ընկերուհու՝ Բլեք Չայնայի հետ կապված։
Հիշեցնենք, Ռոբը, իսկ հետո նաեւ Չայնայի մյուս սիրեկանները համացանցում Չայնայի մերկ լուսանկարներն ու տեսագրություններն են հրապարակել։ Դրա հետ կապված՝ դատարանը նախազգուշացրել է, որ եթե համացնացում նոր տեսագրություններ հայտնվեն, նրանք կարող են բանտում հայտնվել։
Աղբյուրը՝ Daily Mail
Լուսանկարները՝ Backgrid