Հովացնող դիմակ՝ արևայրուքից հետո
LifestyleԼife.panorama.am-ը գրում է.
Շոգ ամառը մաշկի համար այնքան էլ բարենպաստ եղանակ չէ։ Ամռանը մաշկին մշտապես անհրաժեշտ է հովացում։ Մաշկն ինքնհովացում է կատարում քրտնարտադրության ու տոքսինները մաշկի մակերես դուրս բերելու միջոցով։
Արևի տակ դուրս գալուց առաջ անպայման անհրաժեշտ է քսել արևապաշտպանիչ կրեմ։ Այս դիմակը կօգնի հովացնել ու հանգստացնել մաշկը արևայրուքից հետո, որի համար անհրաժեշտ է 1 փոքր քերած վարունգին ավելացնել ¼ բաժակ ալոեի գել և 200 միլիգրամ ասպիրին։
Բոլոր բաղադրիչները լավ խառնել, կարելի է հարել բլենդերով, ու սառնարանում սառեցնել մոտ 15 րոպե։ Դիմակը քսել մաշկին, պահել 30 րոպե ու լվացվել սառը ջրով։