Ջինսե մինին կրկին ակտուալ է. Ում է սազում և ինչպես համադրել. ֆոտոշարք
LifestyleWnews.am-ը գրում է.
Մինչ նորաձևության գիտակները վիճում են, թե ով է 1960-ականներին հնարել մինի կիսաշրջազգեստը՝ Անդրե Կուրեժը Փարիզում, Մերի Կուանտը Լոնդոնում, թե Բեթսի Ջոնսոնը Նյու Յորքում, նորաձևության սիրահարները ուղղակի կրում են դրանք, հատկապես, որ ջինսե մինին կրկին մեգաակտուալ է:

Միայն թե հիմա՝ 2017-ին, 60-ականների թրենդը կրում ենք մի քիչ այլ կերպ, օրինակ վերնաշապիկի վրայից, այնպես, որ վերնաշապիկն ավելի երկար լինի քան կիսաշրջազգեստը:
Ակտուալ է նաև ասեղնագործած դենիմը, ինչպես նաև՝ ամենատարբեր քարերով, նախշերով ու փայլով զարդարված տարբերակները;


Եթե Քենդալ Ջենների նման իդեալակն կառուցվածք չունեք, ցանկալի է մինի ջինսերը կրել լայն բլուզների, վերնաշապիկների կամ բազմաշերտ հագուստի հետ, ինչպես նաև պարտադիր է հիշել ոսկե կանոնը, եթե բացում ենք ոտքերը , ապա փակ է լինում դեկոլտեն, հակառակ դեպքում կստացվի վուլգար կերպար:

Ի դեպ՝ թարմ ու ամառային տեսք ունեն վարդագույն կամ սպիտակ մինի ջինսերը:

Ներկայացնում ենք մինի ջինսերով լավագույն streetstyle լուսանկարները:








