Մոսկվայում հուլիսի 16-ի համար եղանակային վտանգի դեղին աստիճան է հայտարարվել
ՄիջազգայինՌուսաստանի օդերևութաբանական կենտրոնը հուլիսի 16-ի համար Մոսկվայում և Մոսկվայի շրջանում եղանակային վտանգի դեղին աստիճան է հայտարարել:
Այս մասին ասվում է օդերևութաբանական ծառայության պաշտոնական կայքում:
Ըստ մասնագետների կանխատեսման՝ այսօր ՌԴ մայրաքաղաքում ու Մոսկվայի շրջանում սպասվում է ուժեղ քամի, ամպրոպ ու տեղատարափ անձրև:
Հիշեցնենք, որ երեկ՝ հուլիսի 15-ին, եղանակային պայմանները Մոսկվայում կտրուկ վատացել են: