ԱՄՆ սենատում Obamacare-ի քննարկումը հետաձվել է ՄըքՔեյնի վիրահատության պատճառով
ՄիջազգայինԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի Obamacare առողջապահական բարեփոխման չեղարկման հարցով Սենատում քվերակությունը կրկին հետաձգվել է, հայտնում է The Hill-ը՝ Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ Միթչ Մակկոնելիին հղումով:
Հետաձգման պատճառը հանրապետական սենատոր Ջոն ՄըքՔեյնի վիրահատությունն է: Մակկոնելին չի նշել, թե քվերակությունը երբ է տեղի ունենալու: Նա միայն մանրամասնել է, որ պետք է սպասել, մինչև որ ՄըքՔեյնն ամբողջովին կապաքինվի վիրահատությունից: Հայտնի է, որ սենատորը վիրահատել է աչքը:
Աղբյուրը նշում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կուսակիցներին անհրաժեշտ է իրենց խմբակցության առնվազն 50 անդամի ձայնը Obamacare-ը չեղարկելու համար:
Հայտնի է,որ Obamacare-ի չեղարկման դեպքում ԱՄՆ-ում առանց բժշկական ապահովագրության կմնա մոտ 25 մլն մարդ: