Ավստրալիայի արտգործնախարարը քննադատել է Թրամփին Ֆրանսիայի առաջին տիկնոջը տեսքը գովելու համար
ՄիջազգայինԱվստրալիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Ջուլիա Բիշոփը քննադատել է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփին՝ Ֆրանսիայի առաջին տիկնոջն ուղղված հաճոյախոսության համար:
Ինչպես նշում է Reuters-ը, Ֆրանսիա կատարած այցի ժամանակ 71-ամյա Թրամփը, տեսնելով 64-ամյա Բրիջիտ Մակրոնին, ասել է, որ նա շատ լավ տեսք ունի:
«Հետաքրքիր է, իսկ տիկին Մակրոնը նույնը Թրամփին ասե՞ր: Եթե նա (Թրամփը) ինձ նման բան ասեր, ես տարօրինակ զգացողություն կունենայի»,-ասել է Բիշոփն ի պատասխան լրագրողին այն հարցին, թե ինչ կաներ, եթե Ֆրանսիայի առաջին տիկնոջ փոխարեն ինքը լիներ:
Հիշեցնենք, որ Թրամփի հաճոյախոսությունը բավական հակասական արձագանք էր ստացել լրատվամիջոցներում ու համացանցի օգտատերերի շրջանում: