Երևան, 25.Հունիս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ընտրությունների ընթացքում շուրջ 80.000 անձնագրեր չեն նույնականացվել համապատասխան սարքերով. Շիրազ Մանուկյան Ավետիքը պինդ է, նա գիտի՝ ինչի համար է պայքարում. Ցոլակ Ակոպյան Ադրբեջանը նոր նախապայման է դնում. դա, այսպես կոչված «վերադարձի իրավունքի» հարցն է. Մարիաննա Ղահրամանյան Դանիել Իոաննիսյանը ՔՊ-ի վստահված անձն է ու գործում է իշխանության հետ համատեղ. Անահիտ Ադամյան Կասեցվել է «Շիրակ Վելլի» կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ Շուտով Կիևի համար ռազմաճակատnւմ իրավիճակը դառնալու է անշրջելի. Պեսկով Վաղ առավոտյան ձերբակալել են Ավետիք Չալաբյանին Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 6 վարչական շրջաններում և 9 մարզերում Ընտրակաշառք բաժանողն իշխանությունն էր, ոչ թե ընդդիմությունը․ Մենուա Սողոմոնյան


Նախագահների մակարդակով հաստատվեց՝ բանակցային գործընթացին այլընտրանք չկա. ԱԳՆ

Ադրբեջանը հակառակ կողմից է մոտենում խնդրին եւ այդքան էլ պատրաստ չէ է դիպուկահարներին հետ քաշմանը եւ ընդհանրապես փոխվստահության ամրապնդման միջոցառումներին: Այս մասին, հոկտեմբերի 27-ին, Ֆրանսիայի, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների` Փարիզում կայացած հանդիպումից հետո, լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:

Նրա խոսքով՝ Ֆրանսիայի նախագահ Օլանդը առաջարկում էր մի շարք փոխվստահության միջոցներ իրականացնել, այդ շարքում էին նաեւ շփման գծում եւ սահմանին միջադեպերի քննության մեխանիզմի ստեղծումը, դիպուկահարների հետ քաշումը, հրադադարի ռեժիմի ամրապնդումը եւ այլն:

«Այդ բոլոր առաջարկները ողջունվում են նաեւ եռանախագահների կողմից: Ինչպես գիտեք թե՛ Հայաստանը, թե՛ Ղարաբաղը միշտ դրական են արտահայտվել այս կարգի քայլերի իրականացման վերաբերյալ։ Բայց ինչպես ես նկարագրեցի՝ ադրբեջանական կողմը հակառակ կողմից է մոտենում։ Կասեի, որ այդքան էլ պատրաստ չէ դրան: Կրկնեմ՝ իրենք կարծում են, որ երբ առաջընթաց արձանագրվի բանակցություններում, այդ ժամանակ հնարավոր կլինի քննարկել վստահության ամրապնդման միջոցները։ Եթե առաջընթաց լինի, եթե ինչ-որ լուծումների գանք, ապա կարծում եմ արդեն փոխվստահության ամրապնդման միջոցների ահրաժեշտություն էլ այս աստիճանի չի լինի։ Ակնհայտ է, որ առանց փոխվստահության անհնար է հանգուցալուծում: Ավելի շուտ փոխվստահության ամրապնդման միջոցառումները պետք է բարենպաստ պայմաններ ստեղծեն առաջնթաց արձանագրելու համար»,- ասել է Նալբանդյանը:

Հարցին, թե այս բանակցություններում խաղաղության մեջ պայմանագիր ստորագրելու հարցը քննարկվե՞լ է, թե ոչ, ՀՀ ԱԳ նախարարը պատասխանել է. «Այդպիսի կոչեր մշտապես եղել են: Դրանք պետք է դիտարկել այն կոնտեքստում, որ երբ մենք պայմանավորվածության գանք հիմնախնդրի կարգավորման հիմնարար սկզբունքների շուրջ, դա հնարավորություն կտա, հիմք կհանդիսանա մեծ պայմանագրի մշակման համար։ Քանի որ հիմնարար սկզբունքների շուրջ վերջնական պայմանավորվածություն դեռ չի ձեռք բերվել, այսօր այդպիսի հարց չի կարող քննարկվել»:

Նա նկատել է, որ այս հանդիպումը շարունակությունն էր Ռուսաստանի նախագահի նախաձեռնությամբ եւ մասնակցությամբ՝ Սոչիում կայացած հանդիպման, որը բավական լիցքաթափեց լարվածությունը սահմանին եւ շփման գծում։ Նաեւ շարունակություն էր Նյուպորտում Միացյալ Նահանգների պետքարտուղարի նախաձեռնությամբ կայացած հանդիպման:

«Այս հանդիպումների շարքը ցույց է տալիս, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահների ձեւաչափը չնայած միջազգային բեմահարթակում ի հայտ եկած որոշ դժվարությունների, շարունակում է մնալ բավական գործուն ձեւաչափ։ Եռանախագահները շարունակում են համատեղ ջանքերը, դրա մասին է խոսում նաեւ այն, որ այսօրվա հանդիպմանը հրավիրված էին նաեւ համանախագահները, մասնակցելու թե՛ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպմանը, թե՛ եռակողմ՝ Հայաստանի, Ադրբեջանի եւ Ֆրանսիայի նախագահների հանդիպմանը»:

Հարցին, թե կա՞ արդյոք տրամադրությունների տարբերություն Սոչիից մինչեւ Փարիզ, Նալբանդյանն արձագանքել է. «Կարծում եմ, որ տրամադրվածությունները ավելի դրական էին: Նախագահների մակարդակով հաստատվեց, որ գոյություն ունեցող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձեւաչափը՝ ՄԱԿ-ի ԱԽ անվտանգության խորհրդի երեք մշտական անդամ երկրների մասնակցությամբ, դա գործուն եւ արդյունավետ ձեւաչափ է։

Կարեւոր է, որ նախագահների մակարդակով հաստատվեց՝ բանակցային գործընթացին այլընտրանք չկա եւ պետք է գնալ խաղաղ կարգավորման, խաղաղություն հաստատել մեր տարածաշրջանում, որպեսզի ժողովուրդները օգտվեն այդ խաղաղությունից»:

ԱՄՆ-ն կխստացնի Չինաստանից ռոբոտների մատակարարման սահմանափակումները․ PoliticoComex բորսայում ոսկու գինը հունիսի 11-ից ի վեր առաջին անգամ նվազել է 4100 դոլարիցՌուսաստանը կսկսի բենզին գնել Հնդկաստանից«Գուշակ» կատուն ճշգրտորեն կանխատեսել է Աշխարհի գավաթի բոլոր 19 խաղերի հաղթողներին Ընտրություններից հետո՝ արտադրողը մենակ իր խնդիրների դեմ․ Գոհար ՂումաշյանԱվետիքին իզոլացնում են. հեռախոսը վերցրեցին, ձերբակալեցինՆԱՏՕ-ի գագաթնաժողովից Թուրքիայի տնտեսական օգուտը կարող է տարեկան կազմել 1,7 միլիարդ դոլար․ DünyaՄեր և այլ ուժերի կողմից ընտրությունների վերաբերյալ դիմումների դատաքննությունը Սահմանադրական դատարանում մեկնարկում է՝ հունիսի 26-ին. Արամ ՎարդևանյանՄադոննան պատմել է, թե ինչպես է կարողացել վերականգնել հարաբերությունները ավագ դստեր՝ 29-ամյա Լուրդեսի հետՖրանսիայում հայտնաբերվել է Էբnլայnվ հիվանդացnւթյան առաջին դեպքը Մի ձեռքով անհիմն մեղադրում են, իսկ մյուս ձեռքով բյուջեի հաշվին ձայն «գնում»․ Արթուր ՄիքայելյանՅունիբանկում այժմ կարելի է գրանցել ԱՁ և ՍՊԸԱՄՆ-ին մեկ շաբաթից պակաս ժամանակ է հարկավոր Իրանի հետ պшտերազմի վերսկսման դեպքում գործն ավարտելու համար. ԹրամփԿոնվերս Բանկ. Թիմային աշխատանքը՝ հաջողության երաշխիքՌուսաստանի և Հայաստանի հարաբերությունները կզարգանան. Պեսկով Մինչև 20% idcoin միջազգային գնումների համար IDBank-ի Visa քարտերով վճարելիսԹուրքիան բարձր է գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցային գործընթացը և խաղաղ բանակցությունների ընթացքում ձեռք բերված առաջընթացը. Թուրքիայի ԱԺ նախագահՌոնալդուն հրաժարվել է պատասխանել Մեսսիի մասին հարցին Ավետիք Չալաբյանի նկատմամբ դատարանը որպես խափանման միջոց կիրառեց կալանք` 2 ամիս ժամկետովԿասեցվել է Հրազդանում գործող հացի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄԱվետիքը ազգային իրավունքների համար պայքարող է, այս ամենը դրա պատճառով է. Արսեն ԳրիգորյանՄի անգամ անմեղ մարդուն որսացել են, հիմա նորից են անում. ո՞վ պետք է պատասխան տա իր կորցրած ամիսների համար. Հովհաննես ԻշխանյանԱլիևի կողմից Հայաստանին նոր Սահմանադրություն պարտադրելու դեմ խոսողներին մեկուսացնում են. Մենուա ՍողոմոնյանAI լուծումներ, աշխարհագրության ընդլայնում և շատ ավելին. Eventhub-ի նոր հնարավորություններն ու առաջարկները «Այս գործը հատկանշական է նրանով, որ անմեղաորսության բնույթն ավելի է ընդգծում». Հովհաննես ԻշխանյանՈվքե՞ր են իրական թալանչիները․ հարցում ԵղեգնաձորումԿԸՀ-ի նիստի օրը Հաջիևը Հայաստանում էր. ես էլ կարծում եմ՝ ազդեց ԿԸՀ որոշման վրա. Արամ ՊետրոսյանԱվետիք Չալաբյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդության հարցի քննարկումը ավարտվեցԱվետիք Չալաբյանը սպասում էր սրան, երբ խոսում էինք, ասում էր՝ հաջորդը ես եմ. Արմեն Մանվելյան«ՀայաՔվեին» ճնշելու համար համակարգողին անհիմն կերպով ուզում են տանել կալանքի. Ատոմ Մխիթարյան Քաղաքական հետապնդում է. ոչ մի բանական մարդ այլ բան չի կարող պնդել. Արսեն Գրիգորյան Ընդդիմադիր դաշտը կայուն է. ճնշումներն օգուտ չեն տալու. Սայիդա Պողոսյան Լանջառ գյուղում կառուցվել է 5 մՎտ հզորությամբ արևային կայան Չալաբյանի հանդեպ քաղաքական հետապնդումը տեղավորվում է ՀՀ-ին Ալիևյան սահմանադրություն պարտադրելու մեջԸնտրությունների ընթացքում շուրջ 80.000 անձնագրեր չեն նույնականացվել համապատասխան սարքերով. Շիրազ Մանուկյան Ավետիք Չալաբյանի ձերբակալությունը «ՀայաՔվեն» կազմալուծելու փորձ է, բայց չի ստացվելու. Դավիթ Սարգսյան Ավետիքը պինդ է, նա գիտի՝ ինչի համար է պայքարում. Ցոլակ ԱկոպյանԱդրբեջանը նոր նախապայման է դնում. դա, այսպես կոչված «վերադարձի իրավունքի» հարցն է. Մարիաննա Ղահրամանյան Գործի են դրել ահաբեկումների մամլիչը, փորձում են խուճապ առաջացնել ընդդիմադիր դաշտում. Արեգ ՍավգուլյանԴանիել Իոաննիսյանը ՔՊ-ի վստահված անձն է ու գործում է իշխանության հետ համատեղ. Անահիտ Ադամյան Ազգի մտածելակերպի և հիշողության ապամոնտաժման գործընթացի մեկնարկը տրված է․ Արեգա ՀովսեփյանՎստահո՞ւմ եք ընտրությունների արդյունքներին․ հարցում ՎանաձորումԱսել որ Չալաբյանը չէր սպասում այս սցենարին, սխալ կլինի. «ՀայաՔվեն» գլխատելու փորձ է. Դավիթ ՍարգսյանՄենք չենք ուզում պատերազմ, Նիկոլն է ուզում. Արշակ ԿարապետյանՈչ մի ղեկավար Փաշինյանի պես բռնապետ չի եղել․ քաղաքացի Վարչախումբը «ՀայաՔվեի» համակարգող Ավետիք Չալաբյանին տանում է կալանքի. ՈւՂԻՂ ՄԻԱՑՈւՄ ԴԱՏԱՐԱՆԻ ԲԱԿԻՑԵրևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ ստացված հաղորդման առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ Կասեցվել է «Շիրակ Վելլի» կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ Քաղաքացիները շարունակում են միանալ ստորագրահավաքին, դու ևս կարող ես միանալ