Պորոշենկոն պաշտոնական այցով ժամանել է Վրաստան
ՄիջազգայինՈւկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն պաշտոնական այցով ժամանել է Վրաստան: Այս մասին Twitter-ում գրել է Պորոշենկոյի մամուլի ծառայությունը:
112.ua-ի հաղորդմամբ՝ այցի ընթացքում Պորոշենկոն կհանդիպի Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի, վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլիի և Վրաստանի խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեի հետ:
Նշվում է, որ կողմերը մտադիր են մի շարք երկկողմ փաստաթղթեր ստորագրել, որոնք ուղղված են Ուկրաինայի և Վրաստանի ստրատեգիկ համագործակցության խորացմանը:
Հայտնի է, որ Պյոտր Պորոշենկոն Վրաստանում կլինի հուլիսի 17-19-ը: